• am
  • ru
  • en
Версия для печати
26.02.2013

ՌՀՀ-ում ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ

Руский

   

Փետրվարի 14-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Նոյեմբերի 4-ի» քաղաքական գործողության, Ուրալ պետական-հայրենասիրական ակումբի, Ուրալ սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնի բանավիճային ակումբների և Ռուսաստանի ու Հայաստանի հանրային կարծիքի առաջնորդների, քաղաքական և պետական շրջանակների, գիտական և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համատեղ նստաշրջանը՝ «Եվրասիական միություն. հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով։

Կլոր սեղանի շրջանակում քննարկվեց երկու հարց.

  1. Քաղաքացիական հասարակության դերը Եվրասիական միության ձևավորման գործում։
  2. Միասնական կրթական տարածքի ստեղծման հեռանկարները Եվրասիական ինտեգրման շրջանակում։

Միջոցառմանը մասնակցեցին Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Մ.Վ. Ֆեոդորովը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Ա.Ռ. Դարբինյանը, ՌՀՀ տնտեսության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Է.Սանդոյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ.Հարությունյանը, Ուրալ սոցիալ-պահպանողական կենտրոնի ղեկավար Վ.Մաշկովը և ուրիշներ։

հղում տեսանյութին՝

դեպի ետ