• am
  • ru
  • en
Версия для печати
21.01.2013

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Ինչպես ողջ աշխարհը, Ադրբեջանը ևս գտնվում է սոցիալական մեդիաների բուռն աճի ազդեցության տակ: Այստեղ ինտերնետ օգտատերերի թիվն արդեն գերազանցում է բնակչության կեսը (Նկար 1):

Նկար 1
Ինտերնետ օգտատերերի թվի աճն Ադրբեջանում 2001-2011թթ., ըստ Համաշխարհային բանկի տվյալների

Այստեղ թիվ 1 սոցիալական ցանցը Ֆեյսբուքն է. 2013թ. հունվարի 10-ի տվյալներով՝ 984 հազ. 700 ակտիվ օգտատեր (Նկար 2

Նկար 2
Facebook.com սոցիալական ցանցի ադրբեջանական լսարանի աճը 2012թ. օգոստոս-դեկտեմբերին, տվյալները՝ ըստ Socialbakers.com համակարգի

Հետաքրքիր է բաշխումն ըստ սեռի և տարիքի: Այսպես, արական սեռի ներկայացուցիչները Ֆեյսբուքի ադրբեջանական մասում կազմում են օգտատերերի մոտ երկու երրորդը, ինչը կարող է խոսել հասարակության մեջ արգելքների առկայության մասին: Նաև պետք է հաշվի առնել, որ ընդհանուր առմամբ երիտասարդ սերնդի մեջ առկա են ժողովրդագրական շեղումներ1: Իսկ 18-24 տարեկանների թիվն այստեղ կազմում է օգտատերերի ուղիղ կեսը (Նկար 3): Համեմատության համար նշենք, որ Հայաստանում բաշխումն ըստ սեռերի հավասարաչափ է (Նկար 4):

Նկար 3
Facebook.com սոցիալական ցանցի ադրբեջանական լսարանի բաշխումն ըստ տարիքային և սեռային հատվածների, տվյալները՝ 2013թ. հունվարի դրությամբ, ըստ Socialbakers.com համակարգի


Նկար 4
Facebook.com սոցիալական ցանցի հայաստանյան լսարանի բաշխումն ըստ տարիքային և սեռային հատվածների, տվյալները՝ 2013թ. հունվարի դրությամբ, ըստ Socialbakers.com համակարգի

Ինչ վերաբերում է այլ սոցիալական ցանցերին, այստեղ նույնպես, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, ուժեղ դիրքեր ունի ռուսաստանյան Odnoklassniki.ru սոցիալական ցանցը, որի ակտիվ լսարանն ամսական կազմում է մոտավորապես 600 հազար օգտատեր ըստ 2013թ. հունվարի տվյալների։ Նշենք, որ աճը շարունակվում է (Նկար 5):

Նկար 5
Odnoklassniki սոցիալական ցանցի Ադրբեջանից այցելուների ամսական լսարանը 2010-2013թթ., տվյալները՝ ըստ Liveinternet.ru համակարգի

Youtube հարթակն Ադրբեջանում անցած տարվա երկրորդ կեսին կրկնապատկել է այցելությունները (Նկար 6):

Նկար 6
Ադրբեջանում Youtube-ից տեսանյութերի ներբեռնումները 2010-2012թթ. ընդհանուր համաշխարհային թվաքանակի համեմատ։ Տվյալները՝ ըստ Google Transparency Report-ի

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտատերերի մի մասը սոցիալական ցանցերի կողմից դիտվում է որպես այցելուներ Ադրբեջանից: Սա վիճակագրության վրա ոչ մեծ, բայցևայնպես որոշ ազդեցություն, իհարկե, ունի:

1 В Азербайджане назревает демографический кризис: количество женщин резко снижается http://www.panorama.am/ru/society/2011/03/11/azerbayjan-women/

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր