FREEDOM HOUSE. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» 2011-2012ԹԹ. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Երկու խոսք կազմակերպության մասին
«Freedom House»-ը անկախ, մասնավոր կազմակերպություն է, որի առաքելությունը աշխարհով մեկ ազատության տարածումն ու ամրապնդումն է։ Ստեղծվել է 1941թ. Միացյալ Նահանգներում։ Կազմակերպությունն ունի Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ներգրավված են ԱՄՆ Կոնգրեսի թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները, թե՛ անկուսակցականները։ «Freedom House» կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես մասնավոր հիմնադրամների կողմից կամ անհատական նվիրատվություններից, այնպես էլ ԱՄՆ, ԵՄ կառավարություններից ստացվող դրամաշնորհներով։ Հատկանշական է, որ վերջին տարիներին կազմակերպությունը դրամաշնորհներ է ստանում ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունից և Պետդեպարտամենտի կողմից՝ տարբեր նախագծերի իրականացման նպատակով։
Մեթոդաբանական հարցեր
«Ֆրիդըմ Հաուզ»-ի կողմից ներկայացվող «Ազատության վարկանիշն աշխարհում» 2011-2012թթ. տարեկան զեկույցներում, ինչպես և նախորդ զեկույցներում, պահպանվել են վարկանիշային հետազոտության մեթոդաբանության հիմունքները։ Այսպես, առանձնացված երկրներում ազատության վարկանիշի սահմանման համար կիրառվում են հիմնական երկու ամփոփիչ ցուցիչներ՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություն։ Նշված երկու ամփոփիչ ցուցիչները ձևավորվում են թվով 7 ենթացուցիչների հանրագումարի հաշվարկի հիման վրա, որոնցից երեքը դասվում են քաղաքական իրավունքների, մնացածը՝ քաղաքացիական ազատության ցուցիչների ներքո. այսպես՝
Քաղաքական իրավունքներ
1.ընտրական գործընթաց
2.քաղաքական պլյուրալիզմ և մասնակցություն
3.կառավարության գործառնություն
Քաղաքացիական ազատություն
1. ինքնարտահայտման և հավատքի ազատություն
2. հաղորդակցական և կազմակերպչական իրավունքներ
3. օրենքի ուժ
4. անձնական ինքնակառավարում և ինդիվիդուալ իրավունքներ/personal autonomy and individual rights.
Յուրաքանչյուր ցուցիչ և ենթացուցիչ ենթադրում է թվային միավոր 1-7 թվերի սահմանում, որտեղ 1 ցուցանիշը բնորոշում է տվյալ պետության քաղաքացիական ազատության կամ քաղաքական իրավունքների ազատության բարձրագույն, 7-ը՝ ամենացածր վարկանիշը։ Իսկ ենթացուցիչների պարագայում, ընդհակառակը, ինչքան բարձր են վերջինիս թվերը, այնքան ազատության ավելի բարձր սանդղակ կունենան հիմնական ամփոփիչ ցուցիչները։
Քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություն ցուցիչների համադրումը տալիս է տվյալ երկրի ազատության վարկանիշային կարգավիճակը, որը ենթադրում է 3 կատեգորիա՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ։ 1-2.5-ը համարվում է ազատ, 3.0-5.0՝ մասամբ ազատ, իսկ 5.5-7.0՝ ոչ ազատ պետություն։
ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում, 2011թ.
Ինչպես պատկերված է Աղյուսակ 1-ի վիճակագրությունում, ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ-ն ազատության վարկանիշով հայտնվել է մասամբ ազատ երկրների աստիճանակարգում՝ արձանագրելով քաղաքական իրավունքի կատեգորիայում 6 և քաղաքացիական ազատության առումով 4 միավորներ։ ԱՊՀ անդամ պետություններից ՀՀ-ին իրենց վարկանիշներով գերազանցում են Ուկրաինան և Մոլդովան, որոնք երկուսն էլ հայտնվել են կրկին մասամբ ազատ երկրների ցուցակում։ Այդ ցուցակում է գտնվում նաև Ղրղզստանը։ ԱՊՀ մնացյալ բոլոր պետությունները, ըստ զեկույցի փորձագիտական գնահատականների, գտնվում են ոչ ազատ երկրների աստիճանակարգում։ Մասամբ ազատ երկրներ են համարվում նաև ՀՀ մյուս հարևան պետությունները՝ Թուրքիան և Վրաստանը։
Աղյուսակ 1
Ազատության վարկանիշը ԱՊՀ և այլ երկրներում, 2011թ.
Նշենք նաև, որ կազմակերպության 2010թ. զեկույցի համադրությամբ ՀՀ վարկանիշը՝ իր երկու ենթացուցիչներով, պահպանել է արձանագրած նախորդ արդյունքները։ Անփոփոխ է մնացել նաև Ադրբեջանի ցուցանիշը, որն իր վարկանիշով 2010թ. զեկույցում կրկին դասվում էր անազատ պետությունների շարքին։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս պետությանը, ապա 2010թ. համեմատ Վրաստանը բարելավել է իր ցուցանիշը միայն քաղաքացիական ազատության ենթացուցչով՝ 4 միավորի փոխարեն արձանագրելով 3 միավոր։ Այնուհանդերձ, Վրաստանը, ըստ զեկույցի գնահատականների, շարունակում է հանդիսանալ մասամբ ազատ երկիր։
ՀՀ վարկանիշը 2012թ. զեկույցում
2012թ. զեկույցում ԱՊՀ տարածքի երկրների կտրվածքով, որպես կանոն, պահպանվել են 2011թ. արձանագրված ցուցանիշները։ ԱՊՀ անդամ պետություններից մասամբ ազատ են համարվել Մոլդովան, Ուկրաինան, ՀՀ-ն ու Ղրղզստանը։ Մնացյալ պետությունները գտնվում են ոչ ազատ երկրների աստիճանակարգում։ ԱՊՀ տարածքում իր վարկանիշով ՀՀ-ն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը. նույնքան ընդհանուր միավորներով է ներկայանում նաև Ղրղզստանը։
Վարկանիշային զեկույցի տվյալների համաձայն, հետխորհրդային տարածքում հետընթաց են արձանագրել երեք պետություն, այդ թվում` Ադրբեջանը։ Հարավկովկասյան այդ հանրապետությունում, չնայած անցյալ տարվա համեմատ «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշների անփոփոխ մնալու հանգամանքին, ընդհանուր առմամբ բացասական միտում է արձանագրվել նախորդ տարվա համեմատությամբ (նկատի են առնվում որակական հարցերը)։ ԱՊՀ անդամ պետությունների շարքից, ինչպես նշեցինք, 2012թ. զեկույցում հետընթաց են արձանագրել նաև Ղազախստանն ու Ուկրաինան: Սակայն այն տարբերությամբ, որ Ղազախստանն ունեցել է ընդհանուր բացասական միտում, իսկ Ուկրաինայի դեպքում դա վերաբերում է միայն քաղաքական իրավունքի ոլորտում գրանցված հետընթացին։ Ինչպես տրվում է Աղյուսակ 2-ում, Վրաստանը պահպանել է նախորդ տարվա միավորները և ընդհանուր միտումները՝ հանդիսանալով մասամբ ազատ երկիր։
Աղյուսակ 2
Ազատության վարկանիշն ԱՊՀ և այլ երկրներում, 2012թ.
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4 (25), 2012
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]