• am
  • ru
  • en
Версия для печати
23.03.2012

ԱՆԿԱՐԱՆ ԱՎԻԱԿԻՐ Է ԳՆԵԼՈՒ

   

Զոյա Մելիքյան

Թուրքիան պատրաստվում է բարձրացնել իր նավատորմիղի մարտական հզորությունը եւ այդ նպատակին հասնելու համար մտադիր է գնել ժամանակակից «նավարկող օդանավակայան» եւ տախտակամածային ավիատեխնիկա:

Այդ պլանների մասին պատմել է Թուրքիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) գլխավոր հրամանատար Մուրատ Բիլգելը: Ըստ նրա, ավիակրի ձեռքբերումը դեռեւս միայն գաղափար էՙ բայց ակտիվորեն եւ մանրամասն քննարկվում է ռազմական շրջանակներում: Ավտանգության ապահովման ժամանակակից պահանջները ենթադրում են ռազմածովային ուժերի կիրառման ոլորտի ընդլայնում: «Մենք միջոցներ կներդնենք այն տեխնոլոգիաների մեջ, որոնք թույլ կտան կրճատել շահագործման ծախսերը: Մեր նպատակն էՙ ունենալ լավ պատրաստված եւ սարքավորված ռազմածովային ուժեր, որոնք ընդունակ են արագ լուծելու ռազմավարական խնդիրները», ասել է թուրք զորապետը: Նա նշել է, որ, մշակած զարգացման 10 տարվա նախագծի համաձայն, ավիակրի շնորհիվ կհաջողվի մեծացնել ծովային ավիացիայի արդյունավետութունը: «Մենք մտադիր ենք ձեռք բերել աջակցության նավեր, անօդաչու ուղղաթիռներ, սուզանավ, որն ընդունակ է երկարաժամկետ նավարկման, չելնելով ջրի մակերես: ՌԾՈւ-ն դիտարկում են ուղղահայաց վեր թռչելու եւ վայրէջք կատարելու ունակության նոր ինքնաթիռների, ինչպես նաեւ ռազմական նշանակության առանց անձնակազմի գործող ռազմական նշանակության ստորջրյա տեխնիկայի գնման տարբերակները:

Նախնական գինը, որը Թուրքիան պլանավորում է վճարել ավիակրի համար, կազմում է մոտ 1,5 մլրդ դոլար: Նավն ունի 140 մ երկարություն, ջրծավալը կազմում է 24 հազար տոննա: Սպառազինման այն կնդունվի նավաշինարանից 12 տարի դուրս գալուց հետո, երբ կանցնի փորձարկումները:

Ավիակրի գնման հարցերին զուգընթաց Թուրքիայի ՌԾ ուժերը ստիպված կլինեն լուծել եւս մեկ խնդիրՙ ձեռք բերել ինքնաթիռներ: Ներկայումս, ըստ ՌԾՈւ գլխավոր հրամանատարի, թուրքական բանակը չունի ավիացիա, որը կարող է օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել ավիակրի տախտակամածից: Եվ այդ կապակցությամբ Թուրքիայի ռազմածովային ուժերը նախատեսել են այդպիսի տեխնիկա գնել մոտակա 20 տարում:

Defense News-ը հայտնել է, որ թուրքական կառավարությունը կնքել է պայմանագիր ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ նոր սերնդի F-35 F-35 Lightning II 100 կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ:

Չի կարելի չնկատել, որ նման վերազինումը խոսում է Թուրքիայի ռազմաքաղաքական նոր նպատակների առաջացման մասին, որոնք դուրս են գալիս Թուրքիայի անվտանգության շրջանակներից, կապված ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով, որ այդ երկիրը կարծես թե միտում ունի տեսնելու իր միջազգային քաղաքականությունը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան հայտնի է իր նկրտումներովՙ դառնալու տարածաշրջանային լուրջ խաղացող:

Հարց է նաեւ այն, թե որքանո՞վ դուր կգա այդ տեղեկատվությունը Իսրայելին: Ստացվում է, որ ԱՄՆ-ի համար բիզնեսն ավելի կարեւոր է, քան ընկերությունը:


դեպի ետ