• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2011

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԻՉ ԳՈՐԾՈՆ ԼԻՆԵՆ

   

«Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից ՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կրոնական գործոնը շատ կարևոր է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգայնացման համատեքստում: Նրա խոսքով, ցավոք, երբեմն մոռացվում է, որ մենք ունենք, Առաքելական եկեղեցուց բացի, այլ դավանանքի պատկանող հայրենակիցներ, և այդ մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի հաշվի չառնել:Եթե վերլուծենք համայն աշխարհի առջև ծառացած մարտահրավերները՝ տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, ռազմական հակամարտություններ, ապա արմատական համակարգային փոփոխությունների անհրաժեշտության հարց է առաջանում, ինչի կարիքն ունի ցանկացած պետություն`անկախ չափերից ու հնարավորություններից,- նշել էնա: Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի համար այդ համակարգային փոփոխությունները ենթադրում են Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների վերանայում, աշխարհասփյուռ հայության ռեսուրսների ու հնարավորությունների օգտագործում՝ որպես միասնական սուբյեկտ: Սփյուռքի ներուժը Հայաստանի և աշխարհի հայության առջև ծառացած խնդիրների լուծման հզոր կապիտալ է: Այդ ներուժը, ցավոք, կրոնական առումով այսօր միաձույլ չէ: Եվ կրոնադավանական հատվածների ներկայացուցիչների միավորումը բավականին ամբիցիոզ խնդիր է, և նման գիտաժողովները կարող են նպաստել այդ խնդրի լուծմանը,- ասել է կուսակցության առաջնորդը:


դեպի ետ