ՄԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ 2011Թ.
Կարեն ՎերանյանՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակներում 1990թ. ի վեր իրականացվում է Մարդկային զարգացման ինդեքսը (այսուհետ՝ ՄԶԻ) Human Development index) վարկանիշային հետազոտությունը, որը նախաձեռնվել է նպաստելու աշխարհի տարբեր երկրներում մարդկանց կենսապայմանների ու կենսամակարդակի բարձրացմանը։ Ստորև կփորձենք առավել կենտրոնանալ Մարդկային զարգացման վերջին՝ 2011թ. վարկանիշային զեկույցի տվյալների վրա, որտեղ կներկայացնենք ՀՀ և այլ երկրների վարկանիշների համեմատական վերլուծությունները։
Մեթոդաբանական տեսանկյունից զեկույցում ներառված երկրները դասակարգված են մարդկային զարգացման չորս հիմնական սանդղակների (ներառված երկրների բաշխման հարվարկի համաձայն), որոնք են՝
- մարդկային զարգացման բարձրագույն սանդղակ (1-47 դիրք)
- բարձր սանդղակ (48-94)
- միջին սանդղակ (95-141 դիրք) և
- ցածր սանդղակ (142-187 դիրք).
Երկրների ՄԶԻ համար առանձնացվում են ամփոփիչ միավորներ, որոնք տատանվում են 0.943-0.286 միավորների սանդղակում։ Ընդ որում, որքան բարձր է տվյալ պետության վարկանիշային ամփոփ միավորը, այնքան բարձր է նրա մարդկային զարգացածության ինդեքսը։
Զեկույցում առանձնացված երկրների վարկանիշները կազմվել են մի շարք հիմնական ենթացուցիչների հիման վրա, որոնցից են կյանքի տևողությունը, Համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) մասնաբաժինը մեկ շնչի համար, կրթության ինդեքսները և այլն (զեկույցում ներկայացվում են նաև այլ հարակից ենթացուցիչներ, որոնք կարելի է ասել, սպասարկող բնույթ են կրում տվյալ պետության ամփոփ վարկանիշը ձևավորելու համար)։
2011թ. զեկույցում ներառված 187 երկրների շարքում հարավկովկասյան երկրներից լավագույն արդյունքն արձանագրվել է Վրաստանի պարագայում, որը զբաղեցնում է 75-րդ դիրքը՝ 0.733 միավորով։ Վրաստանին իր բարձր ցուցանիշով հաջորդում է ՀՀ-ն, որը գտնվում է 86-րդ դիրքում և արձանագրել է 0.716 միավոր։ Տարածաշրջանի ցածրագույն վարկանիշային արդյունքը պատկանում է Ադրբեջանին, որը ներառված 187 երկրների շարքում զբաղեցնում է 91-րդ դիրքը։ Ի դեպ, Հարավային Կովկասի երեք պետություններն էլ ընդգրկված են երկրորդ՝ Մարդկային զարգացման բարձր սանդղակում։
Ենթացուցիչների հետ կապված նշենք, որ կյանքի միջին տևողության ցուցանիշով ՀՀ-ն առաջատարն է մեր տարածաշրջանում։ Այդ ենթացուցչի համաձայն, ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74.2 տարեկանն է, Վրաստանում 73.7, իսկ Ադրբեջանում՝ 70.7։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԱ-ի ցուցանիշով տարածաշրջանում ՀՀ-ի ցուցանիշը երկրորդն է. ՀՀ-ում այդ ենթացուցիչը հաշվվել է $5.188, Վրաստանում ու Ադրբեջանում՝ համապատասխաբար $4.780 և $8.666։
Ինչ վերաբերում է ՀՀ հարակից երկրներին, ապա ՄԶԻ ցուցանիշը բավական բարձր է Իրանի պարագայում, որը զբաղեցնելով 88-րդ դիրքը՝ գերազանցում է թե՛ Թուրքիային, և թե՛ Ադրբեջանին։ Թուրքիան գտնվում է 92-րդ հորիզոնականում (մանրամասն տե՛ս աղյուսակում)։ Աղյուսակում ներկայացված բոլոր երկրներն էլ գտնվում են միևնույն՝ մարդկային բարձր զարգացման սանդղակում։
«Մարդկային զարգացման ինդեքսը 2011թ.». ՀՀ և այլ երկրներ
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]