• am
  • ru
  • en
Версия для печати
11.07.2011

ՔՐԴԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑԻՆ ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԻՆ

   

Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեկան կենտրոնը կկառուցվի Հյուսիսային Իրաքում` Քրդստանում, որի տարածքը կազմելու է 40 հազար քմ: Եթե հաշվի առնենք, որ առաջին քուրդ կաթոլիկ եկեղեցին էլ կառուցվելու է Թուրքիայում պատմական Կիլիկիայի Մերսին քաղաքում 2012թ.-ին , ապա հստակ երևում է , որ քրդերը նախապատվությունը տալիս են կաթոլիկական հավատին և նրանց քրիստոնեացումը լայն թափ է ստանալու, քանի որ դրան դեմ չեն նաև Քրդական աշխատավորական կուսակյցության ղեկավարները:

Այն բանից հետո, երբ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հանդիպեց Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ի հետ, սկիզբ դրվեց “կրոնական եղբայրություն” նոր քաղաքակնությանը, իսկ Մասուդ Բարզանին Իտալիայի Ատլանտիկ միության և ՆԱՏՕ-ի պառլամենտական խորհրդի կողմից պարգևատրվեց “Ատլանտիկ շքանշանով”: Հռոմի կաթոլիկ եկեղեցին Հյուսիսային Իրաքի Հյուվլեր քաղաքի Անկավա թաղամասում քրիստոնեաների համար կառուցելու է 40 հազար ք.մ. տարածքով քրիստոնեական կենտրոն, որտեղ կլինեն եկեղեցիներ , հիվանդանոցային համալիր , կրթական հաստատություններ և քրիստոնեկան համալսարան: Նախագծի նախնական արժեքը կազմում է 8 մլն դոլար: Թեև հայտարարվում է, որ այս համալիրը նախատեսված է Հյուսիսային Իրաքում գտնվող փախստական քրիստոնեաների համար և այն գործելու է Սիրական կաթոլիկ եկեղեցուն կից, սակայն կենտրոնի կառուցման և հետագա զարգացման համար պայմանագրային պարտավորություններ ունեն նաև քրդական կառավարության անդամները: Այսպիսի կենտրոնի կառուցումը և Հռոմի պապի հատուկ ուշադրությունը Քրդստանի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի Վան, Ադանա և Մերսին մարզերում կաթոլիկ եկեղեցու և քրդերի սերտ համագործակցությունը ցույց է տալիս , որ նախագծվել է քուրդ ժողովրդի քրիտոնեկան հավատի “Մեծ Ճանապարհը” :

Կաթոլիկ եկեղեցին պատրաստվում է ԱՄՆ-ի և Եվրամիության օգնությամբ վերաբացել իր բոլոր եկեղեցիները Թուրքիայի տարածքում, որոնց մեծ մասը քրդաբնակ շրջաններում են: Չի բացատվում, որ Հյուվլերի քրիստոնեկան կենտրոնի հանդիսավոր բացումը երկու տարի հետո իրականացվի Հռոմի Պապի այցելությամբ, ինչ էլ կհանդիսանա խորհրդանշանական սկիզբ քրդերի քրիստոնեացման “Մեծ ճանապարհ” ծրագրի համար:


դեպի ետ