ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ 2008-2010ԹԹ. «THE ECONOMIST GROUP»-Ի ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն ՎերանյանԿ.Վերանյան՝ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
Երկու խոսք կազմակերպության մասին
«The Economist Group» կազմակերպությունն իրականացնում է հիմնարար հետազոտություններ ու վերլուծություններ միջազգային գործարարության և աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության տարբեր ոլորտներում։ Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել աշխարհով մեկ տարածել ու ամրապնդել տնտեսական ու քաղաքական ազատությունը։
«The Economist Group»-ի ենթակայության ներքո է գործում հայտնի «The Economist» շաբաթաթերթը, որն առաջին ագամ տպագրվել է Լոնդոնում 1853թ.։ Կազմակերպության շրջանակներում գործունեություն է ծավալում նաև «The Economist Intelligence Unit» միությունը, որը լուրջ վերլուծություններ է իրականացնում տվյալ երկրի արդյունաբերության, կառավարման ոլորտների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ։ Միությունը ստեղծվել է 1946թ.՝ որպես «The Economist» շաբաթաթերթին սպասարկող բաժին։ Սակայն ներկայում միությունն առաջատար հետազոտական և խորհրդատվական կենտրոն է, որի 40 գրասենյակները գործում են աշխարհի տարբեր մասերում։
Միությունն իրականացնում է նաև նշված բնագավառներում կանխատեսումներ ու վիճակագրական հիմնարար վերլուծություններ, ունի 500 վերլուծաբան, որոնք ժամանակ առ ժամանակ իրականացնում են քաղաքական, տնտեսական և գործարարության ոլորտին վերաբերող վերլուծություններ ու կանխատեսումներ։
Մեթոդաբանական հարցեր
Ստորև ներկայացվում են «The Economist Intelligence Unit»-ի վերլուծաբանների պատրաստած երկու՝ 2008-2010թթ. տարեկան հաշվետվությունները՝ նվիրված աշխարհում ժողովրդավարության վարկանիշային վերլուծությանը։ Առանձնացված երկրների վարկանիշավորումը հիմնվում է 5 ենթացուցիչների միջինացված արդյունքների վրա, որոնք են՝
- ընտրական գործընթաց և բազմակարծություն
- կառավարության գործունեություն
- քաղաքական մասնակցություն
- քաղաքական մշակույթ
- քաղաքացիական ազատություն։
Զեկույցներում ներառված պետությունները, ըստ իրենց ժողովրդավարության վարկանիշավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբում.
- լիակատար ժողովրդավար
- թերի ժողովրդավար
- հիբրիդային վարչակարգեր
- ավտորիտար վարչակարգեր։
Եվս մեկ մեթոդաբանական կարևոր առանձնահատկություն. որքան բարձր են տվյալ պետության վարկանիշավորման ենթացուցիչների միավորները, հետևաբար և՝ ամփոփ ցուցիչը, որոնք տատանվում են 0-10 միավորի սահմանում, այնքան ժողովրդավար է համարվում տվյալ երկիրը։
Ժողովրդավարության վարկանիշավորումը 2008-2010թթ., ՀՀ-ն այլ երկրների շարքում
Ժողովրդավարության 2008-2010թթ. վարկանիշային զեկույցներում մեր կողմից առանձնացվում են ԱՊՀ և ՀՀ հարակից երկրների վարկանիշավորման ցուցանիշներն ու դրանց համեմատական վերլուծականը։ 2008թ. հետազոտության արդյունքների համաձայն, թերի ժողովրդավար խմբում ներառվել են Ուկրաինան ու Մոլդովան, հիբրիդային վարչակարգեր ունեցող երկրների շարքում են Վրաստանը, Ռուսաստանը, ՀՀ-ն ու Ղրղզստանը, իսկ ավտորիտար խմբում՝ ԱՊՀ մնացած անդամ պետությունները, ինչպես նաև Իրանը։ Հիբրիդային խմբում է հայտնվել նաև Թուրքիան, որը զբաղեցնում է 87-րդ դիրքը և գերազանցում է նույն խմբում ներառված ՀՀ-ին, Վրաստանին, Ռուսաստանին ու Ղրղզստանին։ ՀՀ-ն զբաղեցնում է 113-րդ դիրքը՝ 4.09 ամփոփ միավորով (տե՛ս Աղյուսակ 1)։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարկանիշային ենթացուցիչներից առավել նպաստավոր ցուցանիշներ են գրանցվել մասնավորաբար քաղաքացիական ազատության (5,88 միավոր) և ընտրական գործընթաց/բազմակարծության (4,33) պարագաներում։ ՀՀ վարկանիշի ցածրագույն ենթացուցիչը քաղաքական մշակույթն է (3,13), որին հաջորդում է կառավարության գործունեության ենթացուցիչը՝ 3,21 միավոր։
Աղյուսակ 1. Ժողովրդավարության վարկանիշը 2008թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 167 երկիր)
Կազմակերպության վերջին՝ 2010թ. վարկանիշային հետազոտության արդյունքների համաձայն, 2008թ. համեմատությամբ ԱՊՀ և ՀՀ հարակից երկրները պահպանել են նախորդ վարկանիշային աստիճանակարգերը կամ խմբերը։ ՀՀ-ն կրկին ներառված է հիբրիդային վարչակարգեր ունեցող երկրների աստիճանակարգում։ ՀՀ-ն բարելավել է իր վարկանիշային արդյունքը և 2010թ. զեկույցում զբաղեցնում է 109-րդ դիրքը՝ 4,09 միավորով։ Սակայն նկատենք, որ ՀՀ վարկանիշային ենթացուցիչները նույնությամբ պահպանել են նախորդ զեկույցում արձանագրված արդյունքները, և փոփոխվել են փաստորեն միայն ՀՀ զբաղեցրած դիրքն ու ամփոփ վարկանիշը։ ՀՀ հարակից երկրներից ՀՀ-ին գերազանցում են Վրաստանն ու Թուրքիան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 103 և 89-րդ դիրքերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս իր վարկանիշով կրկին ընդգրկված է ժողովրդավարության ցածրագույն՝ ավտորիտար վարչակարգեր ունեցող պետությունների շարքում և զեկույցում ներառված 167 երկրների մեջ զբաղեցնում է 135-րդ դիրքը։ Նախորդ զեկույցում ևս Ադրբեջանը զբաղեցնում էր 135-րդ դիրքը, սակայն ամփոփ միավորի հաշվարկով վերջին հետազոտությունում արձանագրել է հետընթաց՝ 3,19-ի փոխարեն ունենալով 3,15 միավոր։ Ադրբեջանի վարկանիշային ենթացուցիչների բարձրագույն արդյունքը գրանցվել է քաղաքացիական ազատության պարագայում (4,71 միավոր), իսկ ցածրագույն ցուցանիշները՝ կառավարության գորածունեության և ընտրական գործընթաց/բազմակարծություն ենթացուցիչների պարագաներում (տե՛ս Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2. Ժողովրդավարության վարկանիշը 2010թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 167 երկիր)
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]