• am
  • ru
  • en
Версия для печати
04.03.2011

“ԱԼԻԵՒՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ”. Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

   

“The Wall Street Journal”-ի բլոգում հրապարակված երկրների հեղափոխական ռեյտինգը պատահական երեւույթ չէ եւ կապված չէ միայն արաբական երկրներում ընթացող գործընթացների հետ: Մարտի 3-ին “Հենարան” մամուլի ակումբում նման կարծիք է հայտնել “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` վերջին տարում հեղափոխական ներուժը տարբեր երկրներում աճել է, եւ ըստ փորձագետների` դա կապված է տնտեսական ճգնաժամի հետ:

“Կան մի քանի պարամետրեր, որոնցում Հայաստանը չի կարող հաշվարկվել, եւ այն ներկայացված չէ այդ ցուցակում զուտ տեխնիկական պատճառներով”,-Հայասստանի բացակայությունը տվյալ ռեյտինգում այս կերպ է բացատրում Գագիկ Հարությունյանը:

Ադրբեջանի 10-րդ տեղում հայտնվելը հեղափոխական երկրների ցանկում պայմանավորված է երկրում մեծ տնտեսական անհավասարությունով, ցածր զարգացման ինդեքսով, մեծ կոռուպցիոն ռիսկերով,-կարծում է փորձագետը:

Ընդ որում, Հարությունյանը համոզված է, որ անհանդուրժողականությունը Ադրբեջանում առաջացել է Ալիեւի վարչախմբի քարոզչական աշխատանքի հետեւանքով:

“Մեր հարեւան երկիրը շատ պայթունավտանգ երկիր է”,-նշել է նա: Միեւնույն ժամանակ Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանի 10-րդ տեղում հայտնվելու փաստը խոսում է դրսի որոշակի մոտեցումների մասին: “Կարծես թե ալիեւյան ռեժիմը կորցրել է իր հրապուրանքը Արեւմուտքի համար”,-ասել է նա:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նմանատիպ ցուցակներն առանձնապես լուրջ չի գնահատում, սակայն համաձայն է, որ Ադրբեջանը իր սոցիալական լարվածության մակարդակով բավականին ծանր իրավիճակում է:

“Հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում Ադրբեջանում կրոնական ծայրահեղ դրսեւորումները, կարելի էասել, որ Ադրբեջանը բավական վտանգավոր փուլում է գտնվում”,-նշել է Սաֆրաստյանը:

Միաժամանակ նա նշել է, որ եթե արտաքին ուժերի կողմից միջամտություն չլինի, ապա Բավքի ղեկավարությանը կհաջողվի պահպանել ներկայիս սոցիալական եւ քաղաքական անկայունության իրավիճակը:

“Մյուս կողմից դեր է խաղացել ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը, որը ռուսամետ է”,-ասել է փորձագետը, հավելելով, որ սա կարող էր Արեւմունտքի կողմից դժգոհության արտահայտման մի ձեւ լինել:

Ինչ վերաբերում է այդ ցուցակում Հայաստանի բացակայությանը, ապա ըստ Սաֆրաստյանի` դա հիմնականում պայմանավորված է իսլամի գործոնի , ինչպես նաեւ ժառանգաբար անցնող իշխանության համակարգի բացակայությամբ:


դեպի ետ