WORLD BANK GROUP, INTERNATIONAL FINANCE CORPORATION. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ 2011Թ.
Երկու խոսք կազմակերպության մասին
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Finance Corporation) «World Bank Group»-ի անդամ է, գտնվում է Վաշինգտոնում։ Հիմնականում ուսումնասիրում է զարգացող երկրներում ազատ և մրցունակ շուկայական հարաբերությունների խթանման, ոլորտում ներգրավված ընկերությունների ու մասնավոր սեկտորի աջակցման, աղքատության նվազման հիմնախնդիրները։
«Գործարարության» վարկանիշային նախագիծը
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, «World Bank Group»-ի շրջանակներում վարկանիշային հետազոտություններ է իրականացնում տվյալ երկրի գործարարության (Doing business) մթնոլորտի լուսաբանման նպատակներով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս վարկանիշային հետազոտություններն առաջին անգամ սկսել են իրականացվել 2004 թվականից սկսած։
2011թ. հաշվետվությունը պատրաստվել է հիմնականում հետևյալ 9 ցուցիչների հիման վրա.
- գործարարության ձեռնարկում/ձեռնարկության հիմնում
- շինարարության թույլտվություն
- սեփականության գրանցում
- վարկավորում
- ներդրողների պաշտպանվածություն
- հարկերի վճարում
- միջազգային առևտուր
- պայմանագրերի իրագործում
- գործարարության ավարտում/ձեռնարկության լուծարում
«Գործարարության» վարկանիշային նախագիծը 2011թ.
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, «Գործարարություն» 2011թ. վարկանիշային զեկույցում ՀՀ-ն բարձր ցուցանիշներ է գրանցել ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի երկրների, այնպես էլ ԱՊՀ անդամ պետությունների շարքում։ ՀՀ-ն զեկույցում ընդգրկված 183 պետությունների ցուցակում զբաղեցնում է 48-րդ դիրքը՝ ներկայանալով բավական բարձր ցուցանիշով։ ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ-ն իր վարկանիշով զիջում է միայն Ղրղզստանին, որը 44-րդ դիրքով լավագույն ցուցանիշն է գրանցել։
Հարավային Կովկասի ու հարակից երկրների ցուցանիշների համադրությամբ ՀՀ վարկանիշը զիջում է միայն Վրաստանին, որը 183 երկրների շարքում բավական բարձր արդյունք է ունեցել՝ 12-րդ դիրք։ ՀՀ-ին զգալիորեն զիջում է հարևան Ադրբեջանը, որը զբաղեցնում է 54-րդ դիրքը։ ՀՀ ցուցանիշը գերազանցում է նաև Թուրքիային և Իրանին։
Նշենք նաև, որ կազմակերպության նախորդ՝ 2010թ. հետազոտության համեմատությամբ՝ ՀՀ-ն 5 միավորի դիրքային հետընթաց է արձանագրել՝ 43-րդ դիրքից անցնելով 48-րդի։ Բավական կտրուկ հետընթաց է նկատվել նաև Ադրբեջանի պարագայում, որը 2010թ. 38-րդ դիրքից այժմ գտնվում է 54-րդ դիրքում։
Անդրադառնանք նաև ՀՀ ենթացուցիչների զարգացման դինամիկային նախորդ տարվա համեմատությամբ։ Այսպես, ՀՀ ենթացուցիչներից կտրուկ բարելավում է նկատվել միայն 7-րդ՝ միջազգային առևտրի ենթացուցչի պարագայում, իսկ 3-րդ՝ սեփականության գրանցման և 5-րդ՝ ներդրողների պաշտպանվածության ցուցիչները մնացել են նույնը։ Մյուս բոլոր ենթացուցիչներով ՀՀ-ն հետընթաց է ունեցել։
«Գործարարություն» 2011թ.», ՀՀ և հարևան երկրների վարկանիշները (նշված են նաև զեկույցի բարձրագույն և ցածրագույն ցուցանիշները)

http://gtmarket.ru
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]