
ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Դեկտեմբերի 6-ին Սփյուռքի նախարարությունում «Նորավանք» ԳԿՀ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև 2010թ. համատեղ աշխատանքների մասին քննարկում տեղի ունեցավ։ Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Նորավանք» ԳԿՀ-ին հետազոտական աշխատանքներ է պատվիրում տարբեր երկրներում հայկական համայնքների ուսումնասիրության նպատակով։
Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը, ներկայացրեց 2010թ. «Նորավանք» ԳԿՀ-ի փորձագետների կողմից կատարված և արդեն հրատարակված երեք հետազոտությունները՝ «Հայ համայնքն ԱՄՆ-ում», «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում», «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները»:
դեպի ետ