ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Թուրքիան վերանայում է Ազգային անվտանգության քաղաքական դոկտրինը
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, երկրի արտաքին քաղաքականության ազգային անվտանգության դոկտրինը, կամ ինչպես սովորաբար այն անվանում են՝ «Կարմիր գիրքը», վերանայվել է՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունները։ Վերջին անգամ դոկտրինը խմբագրվել էր 2005թ.։ Վերանայման արդյունքում, մասնավորապես հունական ռազմական նավերի և ինքնաթիռների ներկայությունը 12 մղոնանոց ծովային գոտում պատերազմի առիթ չի դիտվելու, իսկ Իրանը, Հունաստանը, Իրաքն ու Ռուսաստանը Թուրքիայի անվտանգության համար այլևս սպառնալիք չեն։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան թույլ չի տալու հարևան երկրների սահմանամերձ շրջաններում միջուկային զենքի արտադրումն ու տեղադրում։ Արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն մնալու է եվրաինտեգրումը։
Ըստ դոկտրինի՝ Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքներն են «կրոնական արմատականությունը, անջատողականությունն ու ձախ ծայրահեղականությունը»։ Սակայն նախատեսվում է, որ «կրոնական արմատականությունը» հանվելու է։ Վերջնական վերանայումից և փոփոխություններից հետո ս.թ. դեկտեմբերին փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի հավանությանը։
http://www.turtsia.ru/rus/index/news?id=16567Նշանակվել է Թուրքիայի Գլխավոր շտաբի նոր ղեկավար
«Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացնում է, որ Անկարայում հանդիսավորությամբ ներկայացվել է Գլխավոր շտաբի նոր ղեկավարը։ Բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը ռազմական իշխանություններին է ներկայացրել նորանշանակ գեներալ Ըշըք Քոշաներին։ Վերջինս ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն էր։ Արարողությանը ներկա են եղել նախագահն ու վարչապետը։ Բաշբուղն իր հրաժեշտի խոսքում ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը «հանրապետության գլխավոր հենարաններից մեկն են», նաև հավելել է, որ երկրի ղեկավարությունը միշտ չէ, որ լսում է ռազմական գործիչների նախազգուշացումները։ Գլխավոր շտաբի նորանշանակ ղեկավար Ըշըք Քոշաները, խոսելով Թուրքիայի առջև կանգնած մարտահրավերների մասին, առանձանցրել է մի քանիսը՝ ծայրահեղ ազգայնականությունը, կրոնական արմատականությունը, ահաբեկչությունը, էթնիկական և դավանանքային երկպառակությունները, երկրի աշխարհագրական դիրքն այնպիսի տարածաշրջանների միջև, ինչպիսիք են Բալկանները, Կովկասը և Մերձավոր Արևելքը, էներգակիրներին մոտ գտնվելը և Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ լինելը։ Քոշաները թուրքական Գլխավոր շտաբի 27-րդ ղեկավարն է հանրապետության հռչակումից հետո։
http://www.cumhuriyet.com.tr/?hn=168610Թուրքիան դեռ չի պատրաստվում անցնել պրոֆեսիոնալ բանակի
«Պորֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ մենք շատ գործ ենք կատարել, բայց միևնույն ժամանակ կարծում ենք, որ վաղ է խոսել միանգամից այդ համակարգին անցնելու մասին»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը՝ լրագրողների հետ հանդիպաման ժամանակ։ Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ընդ որում, զրահատեխնիկայի հագեցվածությամբ, զինվորների թվաքանակով ԱՄՆ-ից հետոկազմակերպությունում երկրորդ բանակն է և վաղուց ցանկություն ունի ստեղծելու պրոֆեսիոնալ բանակ։ Մինչ այդ Թուրքիայի Գլխավոր շտաբը չէր բացառում, որ 2011թ. արդեն բանակը պետք է անցներ պրոֆեսիոնալ մակարդակի։
Զինվորական անձնակազմի մեծաթվությունը, բարձր կարգապահությունն ու զինծառայողների գաղափարական պատրաստվածությունը, ժամանակակից զինտեխնիկայով հագեցվածությունը, զարգացող ռազմարդյունաբերական համալիրն իրավունք են տալիս Թուրքիայի զինված ուժերը դիտել որպես Մերձավոր և միջինարևելյան, արևելամիջերկրածովյան, ինչպես նաև հարավկովկասյան և ընդհանրապես կասպյան-սևծովյան տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը։ Թուրք շատ փորձագետներ մտահոգ են, որ նոր՝ պրոֆեսիոնալ համակարգի անցնելու հետ կապված՝ թուրքական զինված ուժերի մարտունակությունը կարող է թուլանալ։
http://www.sabah.com.tr/Gundem/2010/09/06/bedelli_askerlikte_hic_umit_yokդեպի ետ