ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Արմակադ»-ը Հայաստանի միակ գիտական ցանցն է
Մեր ժամանակներում գիտությունը շատ արագ է զարգանում, իսկ գիտական նշանակության տեղեկատվական հոսքերը, կարծես թե, կորչում են տարաբնույթ լրահոսերում։ Այս խնդիրը լուծելու համար մի շարք երկրներում ի հայտ են եկել ինտերնետային գիտական ցանցեր, որոնցում ներկայացվում են գիտական մրցույթների, նորությունների, գիտական ամսագրերի մասին տեղեկությունները:
Հայաստանում գիտական ցանց ստեղծելու միայն մեկ փորձ է արվել. 2007թ. «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» գործարկել է «Արմակադ» ցանցը։ Մոդերատոր Խաչիկ Գևորգյանն ասում է, որ նորությունները տարածում են armacad.info ինտերնետային կայքի, Yahoo group-ի (էլեկտրոնային փոստերի խմբի) և Facebook սոցիալական ցանցի միջոցով:
«էլեկտրոնային փոստի խմբում` Yahoo group-ում մենք ունենք 4050, Facebook սոցիալական ցանցում՝ 6200 անդամ։ «Արմակադ» ցանցի ներսում կան տարբեր մասնագիտացված ցանցեր, օրինակ` Armenian studies հայագիտական ոլորտի ցանցը, որի նպատակը հայագիտության ոլորտի զարգացումն է: Ընդհանուր առմամբ՝ մեր ցանցով հետաքրքրված է շուրջ 10.000 մարդ»,- NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խ.Գևորգյանը։ Ցանցում տեղադրվում են նորություններ ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր արտասահմանյան գիտական շրջանակների մասին։ Աշխարհում ամենամեծ՝ H-Net ամերիկյան ցանցն ունի մոտ 100 հազ. օգտվող։
http://news.am/arm/news/29724.htmlԹուրքիան, Հայաստանը և Ադրբեջանն ինտերնետային ամենավտանգավոր երկրների հնգյակում են
Թուրքիան և Ռուսաստանը գլխավորել են ինտերնետ-պաշտպանվածության մակարդակով ամենավտանգավոր երկրների ցանկը, որը կազմվել է AVG ընկերության1 հետազոտությունների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը:
Պարզվել է, որ ինտերնետային հարձակումների թիրախ է դառնում Թուրքիայի յուրաքանչյուր 10-րդ և Ռուսաստանի 15-րդ օգտվողը: Այդ երկրները զբաղեցրել են վարկանիշի 1-ին և երկրորդ տեղերը: Երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բանգլադեշը:
http://news.am/arm/news/28639.htmlԻրանը Google-ի փոխարեն կունենա իր նոր՝ Yahaq որոնողական համակարգը
Իրանը ստեղծել է նոր ինտերնետ որոնողական Yahaq համակարգը, որը կփոխարինի Google-ին։ Այս մասին հայտնել է Իրանի հաղորդակցային տեխնոլոգիաների ուսումնասիրման և զարգացման կենտրոնի տնօրեն Խադի Մալիքփարաստը։
Նա հավելել է, որ ի տարբերություն Google-ի, Yahoo-ի և այլ միջազգային որոնողական համակարգերի, Yahaq-ն օգտագործվելու է բացառապես երկրի կառավարության և գործադիր իշխանությունների կողմից։
http://news.am/arm/news/29274.htmlԹյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը սեփական կայք ունի
Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը սեփական կայք է ստեղծել, որի շնորհանդեսը կայացել է օգոստոսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանում:
Կայքը հասանելի է 6 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ղազախերեն, ղրզզերեն և ադրբեջաներեն: Այն տեղեկություններ է հաղորդում կազմակերպության անդամների, կառուցվածքի և գործունեության մասին:
ԹյուրքԽՎ-ն ստեղծվել է 2008թ. աշնանն Ադրբեջանում: Քարտուղարությունը գտնվում է Բաքվում:
http://news.am/arm/news/28776.htmlԲաքուն Հայկական ուսումնասիրությունների կենտրոն է ստեղծում հակահայ քարոզչություն իրականացնելու համար
Բաքվի պետական համալսարանում առաջիկա օրերին կսկսի գործել Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն։Այս մասին Trend գործակալությանն ասել է համալսարանի տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան։
Ըստ նրա՝ կենտրոնը զբաղվելու է «հայկական հարցի պատմական և ժամանակակից խնդիրների ուսումնասիրությամբ, ինչպես նաև Հայաստանում կատարվող հասարակական-քաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակությանն իրազեկելով»։
Կենտրոնի գործունեությունը կապված է լինելու հայկական սփյուռքի և հայկական պետության գաղափարախոսական գործունեության հետ, որի դեմ կենտրոնը, Իբրահիմովայի խոսքերով, մի շարք միջոցառումներ է կազմակերպելու։
Ըստ նրա՝ կենտրոնում նախատեսվում է հավաքել հայերենին տիրապետող հետազոտողներ, մշակել ընդհանուր հայեցակարգ։
«Կենտրոնը կհամակարգի հայալեզու մամուլի, ինտերնետ կայքերի և հեռուստատեսության նյութերը, որոնց հիման վրա կպատրաստի վերլուծական աշխատանքներ։ Կենտրոնի համար առանձին կայք է ստեղծվելու, ինչպես նաև գիտական ամսագիր է թողարկվելու։ Այս թեմային առնչվող բոլոր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով և տարածվելու են»,– ասել է Իբրահիմովան։
http://tert.am/am/news/2010/08/24/baku/Ադրբեջանն առաջատար դիրք է գրավում W32.Stuxnet համակարգչային վիրուսով վարակված երկրների թվում
Ադրբեջանը W32.Stuxnet վիրուսով վարակված համակարգիչների թվով առաջատար դիրք է գրավում աշխարհում: Ադրբեջանին է բաժին ընկնում աշխարհում վերոհիշյալ վիրուսով վարակված համակարգիչների 2.57%-ը: Վարակված երկրների շարքում այն զբաղեցնում է 4-րդ տեղը` զիջելով Իրանին, Ինդոնեզիային և Հնդկաստանին:
http://www.symantec.com/connect/blogs/w32stuxnet-network-informationԱդրբեջանը սկսում է TASIM տեղեկատվական գերմայրուղու իրականացման աշխատանքները
Ադրբեջանը բանակցություններ է վարում մոտ 30 երկրների կապի օպերատորների հետ, որոնք կարող են մասնակցել TASIM-ի (Տրանսեվրասիական տեղեկատվական գերմայրուղու) նախագծին: Այդ երկրների թվում են Թուրքիան, ՌԴ-ն, Վրաստանը: Իր հերթին, վրացական կողմը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կսկսեն աշխատանքներն այդ ուղղությամբ: Մասնավորապես, Սև ծովից մինչև Կասպից կկառուցվի նոր օպտիկամանրաթելային ցանց: Հիշեցնենք, որ 2009թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Ադրբեջանի կառավարության առաջարկած նախագիծը` Անդրեվրասիական տեղեկատվական գերմայրուղու ստեղծման վերաբերյալ:
Նախագծի նպատակն է Արևմուտքի և Արևելքի միջև ստեղծել տեղեկատվական գերմայրուղի և տարածաշրջանային երկրների համար առավել հասանելի դարձնել տեղեկատվական և հաղորդակցային հնարավորությունները:
http://1news.az/economy/tech/20100727110941052.htmlԱդրբեջանում յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է ընկնում 12 համակարգիչ
Ինչպես հայտնում է Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Ադրբեջանում միջինը յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է ընկնում 41 համակարգիչ: Իսկ «լայնուղի» ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 79 689 մարդու:
http://1news.az/economy/tech/20100827095440290.htmlԱդրբեջանում կստեղծվի թյուրքալեզու լրագրողների միություն
Մոտ ժամանակներս Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության հետ համատեղ կստեղծվի թյուրքալեզու լրագրողների միություն։ Այս մասին հայտարարել է ԶԼՄ խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևը։
http://az.trend.az/news/society/media/1731046.htmlԵվս 3 ԶԼՄ կփակվի՞
Ադրբեջանի ԶԼՄ խորհուրդն օրերս քննարկել է ևս 3 թերթի «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը։ Այդ թերթերն են՝ «Վեդի ինֆորմ», Həftəlik Azərbaycan («Շաբաթական Ադրբեջան») և Azad yeni fikir («Նոր ազատ միտք»)։
http://www.presscouncil.az/az/show.news.php?guid=329a2b47-b758-11df-b529-0022190362ddԲլոգերների հավաք Ադրբեջանում
Ադրբեջանում օգոստոսի վերջին կայացել է բլոգերների «Բլոգոսֆերա» (Bloqosfer 2010) հավաքը, որը ֆինանսավորել էր Սորոսի հիմնադրամը։ Հավաքի ընթացքում քննարկվել են նաև հետևյալ թեմաները. «Բլոգ և տարածաշրջան», «Բլոգերները լրագրո՞ղ են, թե՞ ոչ», «Ադրբեջաներենի խնդիրը բլոգներում»։
http://abc.az/rus/news/main/47856.htmlԷստոնական ռադիոյում կլինեն ադրբեջաներեն թողարկումներ
Այս աշնանը Էստոնիայի Radio 4 ռադիոկայանով սկսելու են հեռարձակվել նաև ադրբեջաներեն թողարկումներ՝ շաբաթական մեկ օր, 30 րոպեով։ Համաձայն ադրբեջաներենի խմբագրական խորհրդի ղեկավար Սինեմ Ալիևայի, հաղորդաշարը հետապնդելու է մեկ հիմնական նպատակ. «էստոնական հասարակությանը հասցնել ճշմարիտ տեղեկատվություն Ադրբեջանի մասին»։ Պետք է ենթադրել, որ այս ռադիոկայանը նույնպես կօգտագործվի որպես հակահայ քարոզչության հարթակ։ Հիշեցնենք, որ այդ նույն ռադիոկայանով արդեն վաղուց հեռարձակվում է «Ծիծեռնակ» հաղորդաշարը՝ նախատեսված Էստոնիայի հայ համայնքի համար։
http://r4.err.ee/rusaated?saade=1231Հիմնադրվել է 1991թ., կորպորատիվ գրասենյակները գտնվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ AVG-ն տրամադրում է պաշտպանության իրավունք ընդդեմ համակարգչային անվտանգության սպառնալիքների։
դեպի ետ