
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը
«Ռադիկալ» թերթը հաղորդում է, որ թուրքական բանակի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը հանդես է եկել Հունաստանին հասցեագրված կոշտ հայտարարությամբ։
Անկարայում, պատասխանելով լրագրողների հարցերին, Բաշբուղը մասնավորապես նշել է, որ Թուրքիան հետագայում ևս պաշտպանելու է իր միջազգային իրավունքներն Էգեյան ծովի ավազանում. «Մենք երբեք չենք փորձել խնդիրներ, ճգնաժամային իրավիճակներ ստեղծել»։
Գեներալն ընդգծել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռները պարեկում են Էգեյան ծովի ջրավազանում՝ առանց մարտական զենքի, ինչը պահանջում է միջազգային իրավունքը, մինչդեռ նույնը չի կարելի ասել հունական կողմի մասին։
Հարցին, թե ինչպես է բանակը հանդուրժում վերջին ժամանակների քաղաքական ճնշումները, գեներալը պատասխանել է. «Ոչ մեկին չի հաջողվի սասանել Թուրքիայի զինված ուժերի միասնականությունն ու բարոյական ոգին»։
http://turtsia.ru/rus/index/news?id=15354Թուրքիան սպառազինություններ գնող առաջատար երկրների շարքում է
Վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի հաշվետվությունը` «Միլիեթ» թերթը գրում է, որ վերջին երկու տարիներին Թուրքիան արտասահմանյան երկրներից գնել է շուրջ 1.25 մլրդ դոլարի սպառազինություն։ Ընդ որում, եթե 2008թ. Թուրքիան սպառազինություն ներմուծողների համաշխարհային ցուցակում 13-րդն էր (578 մլն դոլար), ապա 2009թ. արդեն գտնվում էր 10-րդ տեղում (675 մլրդ)։
Ըստ սույն ինստիտուտի տվյալների՝ Թուրքիային զենք մատակարարող երկրների ցանկն այսպիսին է (Տե՛ս Աղյուսակ 1).
Միևնույն ժամանակ, 2008թ. Թուրքիան արտահանել է 43 մլն, 2009թ.՝ 36 մլն դոլարի զենք։ Թուրքական զենքի հիմնական գնորդներն են եղել Վրաստանն ու Պակիստանը՝ համապատասխանաբար 14 և 12 մլն։
http://turtsia.ru/rus/index/news/print?id=15171Կորեան ԱԷԿ կկառուցի Սինոպում
Վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ «Ջումհուրիեթ» թերթը հաղորդում է, որ սևծովյան Սինոպ քաղաքի մոտակայքում համատեղ ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին պայմանագիր է ստորագրվել Հվ. Կորեայի հետ։
Թուրք-կորեական գործարար ֆորումի համանախագահ, Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը լրագրողներին հայտնել է, որ կողմերը քննարկել են բազմակողմ համագործակցության հարցեր՝ տրանսպորտային ոլորտից մինչև բանկային հատված։
Նախարարը կարևորել է ԱԷԿ կառուցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որն ըստ նրա, մեծ ներդրում կլինի երկրի այլընտրանքային էներգաապահովման գործում։ Յըլդըզը հիշեցրել է նաև, որ պետք է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում։
Արձանագրության ստորագրումից հետո հատուկ ստեղծված աշխատանքային խումբը պետք է պատրաստի և համաձայնեցնի ԱԷԿ կառուցման պայմանագրի վերջնական տեսքը, ինչպես նաև ատոմակայանի արտադրելիք էլեկտրաէներգիայի գինը։ Նախարարը շեշտել է, որ 2020թ. Թուրքիան պետք է առնվազն 10 ատոմակայան ունենա։
http://www.cumhuriyet.com.tr/?hn=121042Թուրքական սահմանը կհսկեն ռոբոտները
«Ջումհուրիեթ» թերթը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, նշում է, որ կենդանի ուժի կորստի նվազեցման նպատակով նախատեսվում է մոտ ապագայում Թուրքիայի պետական սահմաններին տեղադրել հեռակառավարման համակարգով գործող ավտոմատ կրակային դիտակետեր։
Ավտոմատացված դիտակետերի առաջին խմբաքանակը, որն արտադրվում է «Յուքսել պաշտպանական համակարգեր» կազմակերպության կողմից, արդեն պատրաստ է ուղարկվելու սահմանապահ ուղեկալներ։ Կազմակերպության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ հսկողություն սահմանող կրակային նոր համակարգի դաշտային փորձարկումը բարեհաջող է անցել՝ ցուցադրելով հարյուր տոկոսանոց արդյունք։
Համակարգի ստեղծման վրա աշխատած մասնագետների խոսքերով` բոլոր եղանակների համար նախատեսված ռոբոտ սարքավորումը հագեցած է 500 փամփուշտով, ջերմային և էլեկտրաօպտիկական տեսախցիկներով, թիրախի հեռավորությունը որոշող լազերային սարքավորմամբ։
Ենթադրվում է, որ ռոբոտ սարքավորումները պետք է օգտագործվեն սահմանապահ ուղեկալներում, ինչպես նաև այն շրջանների զորանոցների պաշտպանության համար, որտեղ ահաբեկիչներ են գործում։
http://www.cumhuriyet.com.tr/?hn=122136դեպի ետ