• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2010

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը

Երեւան,
25 հունիսի 2010թ.

Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ըստ վրացական մամուլի տվյալների սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք (http://www.adjaratv.ge/ru/index.php?page=shownews&id=11175):

Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է: Տվյալ գործընթացն ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվեցնիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին), համաձայն որի Մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով և նպատակ ունեն սահմանափակել շրջանակային Կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները:

«Երկիր» միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման այս նոր փաստին և գործուն միջոցներ ձենարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ:

«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
www.yerkir.org


դեպի ետ