• am
  • ru
  • en
Версия для печати
15.06.2010

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈԻՄ

Руский

   

Վարուժան Գեղամյան

00 (original) Համացանցի զարգացմանն ու օրավուր տարածմանը զուգահեռ, հեռուստատեսությունն աշխարհի շատ երկրներում տեղեկատվության առաջնային աղբյուր է մնում։ Բացառություն չէ նաև Ադրբեջանը: Դիտարկենք վիճակագրությունը. 2005թ. ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցիչների զեկույցում նշվում է, որ մայրաքաղաք Բաքվում բնակչության 83%-ը, իսկ շրջաններում՝ 93%-ը հեռուստատեսությունը դիտարկում է որպես տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր: Իսկ Internet World Stat-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում համացանցից օգտվողների թիվը կազմում է ընդհանուր բնակչության շուրջ 25%-ը: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ բնակչության մնացած մասը տեղեկատվության հիմնական աղբյուր է դիտարկում հեռուստատեսությունը (հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանում թերթերի և ամսագրերի մեծ մասը լույս է տեսնում մայրաքաղաք Բաքվում և անհասանելի է շրջաններում ապրող բնակչությանը): Տեղին է նաև նշել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2009թ. անցկացրած սոցհարցումների տվյալների համաձայն հարցվածները իրենց պատասխաններում որպես տեղեկատվություն ստանալու գլխավոր աղբյուր առաջին 8-ը նշել են հեռուստատեսություններ, որոնցից 6-ը ադրբեջանական։

Ադրբեջանական հեռուստաալիքների իրավիճակային դիտարկում (248 Kb)քաշել .pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր