«ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ապրիլի 25-26-ին տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» ԳԿՀ աջակցությամբ կազմակերպված «Հայ ինքնության որակների պահպանման հիմնախնդիրը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողովը։
Համաժողովում հանդես եկան գիտնականներ, փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Զեկուցողներն անդրադարձան Սփյուռքում ազգային ինքնության ձևավորման գործընթացին, ազգային ավանդույթների, սովորույթների պահպանման, փոխանցման և դրսևորման առանձնահատկություններին, խառնամուսնությունների սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին, երկմշակույթ ընտանիքներում երեխաների դաստիարակության, հայկական ինքնության պահպանման և ամրապնդման հիմնախնդիրներին:
Զեկույցներով հանդես եկան նաև «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը («Խառնամուսնությունները և ներքին ամուսնությունները Թուրքիայի հայերի շրջանում») և Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սոնա Մանուսյանը («Սփյուռքահայության և հայաստանաբնակների ազգային ինքնության ժամանակակից միտումները սոցիալ-հոգեբանական տեսանկյունից. տարբերություններն ու ընդհանրությունները՝ որպես գործոն»)։
Ելույթներին հետևեցին ներկաների հարցերը, ծավալվեց ակտիվ քննարկում:
դեպի ետ