• am
  • ru
  • en
Версия для печати
09.12.2009

«ՖՐԻԴԸՄ ՀԱՈՒԶ». «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ 2007-2009ԹԹ.

Руский

   

Կարեն Վերանյան

Երկու խոսք կազմակերպության մասին

«Ֆրիդըմ Հաուզ»-ը (Freedom House) հիմնվել է 1941թ. Միացյալ Նահանգներում։ Ունի Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ներգրավված են թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ և թե՛ անկուսակցականներ։ «Freedom House» կազմակերպությունը ֆինանսավորվում է, ինչպես անհատական նվիրատվություններից, այնպես էլ ԱՄՆ, ԵՄ կառավարություններից ստացվող դրամաշնորհներով։ Հատկանշական է, որ վերջին տարիներին կազմակերպությունը դրամաշնորհներ է ստանում ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունից և Պետդեպարտամենտից՝ տարբեր նախագծերի իրականացման նպատակով։

«Անցումային պետություններ» վարկանիշային հետազոտությունը 2007-2009թթ.

«Ֆրիդըմ Հաուզ» կազմակերպությունն ավելի քան մեկ տասնամյակ իրականացնում է վարկանիշային հետազոտություն, որը նվիրված է ժողովրդավարացման գործընթացներին Եվրոպայի և Եվրասիայի 29 հետխորհրդային պետություններում։ «Անցումային պետություններ» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 7 ենթացուցիչների հաշվարկի վրա, որոնք են՝

  1. ընտրական գործընթաց
  2. քաղաքացիական հասարակություն
  3. անկախ ԶԼՄ
  4. ազգային ժողովրդավարական կառավարում
  5. տեղական ժողովրդավարական կառավարում
  6. արդարադատություն և դրա անկախությունը
  7. կոռուպցիա։

Ուսումնասիրությունում ներառված երկրների ժողովրդավարության վարկանիշները կազմվել են 1-7-ի սահմանում ընկած թվային հաշվարկի հիման վրա, որտեղ ցածրագույն՝ 1 միավորը ներկայացնում է ժողովրդավարության գործընթացների բարձրագույն, 7-րդ միավորը՝ վատթարագույն արդյունքը։

Հայաստանի վարկանիշն այլ երկրների շարքում

«Ֆրիդըմ Հաուզ»-ի ներկայացրած տարեկան վարկանիշային զեկույցների համեմատական վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2007-2009թթ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ն բավական բարձր ցուցանիշներ է արձանագրել՝ որպես կանոն նշված երկրների ցուցակում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Նույն տրամաբանությունն է գործում նաև նախորդ՝ 2005-2006թթ. զեկույցների պարագայում, որտեղ ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն իր վարկանիշային ցուցանիշով զիջում է Ուկրաինային (որի վարկանիշը նշված ժամանակաշրջանում լավագույնն է համարվում ԱՊՀ երկրների շարքում), ինչպես նաև Վրաստանին և Մոլդովային1։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս վարկանիշային արդյունքը բավական ցածր է եղել, ինչի արդյունքում այդ երկիրը ԱՊՀ երկրների ցուցակում, որպես կանոն, զբաղեցրել է հետին դիրքեր (տե՛ս աղյուսակ 1

Առանձնապես կարևոր է ՀՀ վարկանիշային ենթացուցիչների ուսումնասիրման խնդիրը, որոնց համեմատական վերլուծությունը հնարավորություն կստեղծի առավել հստակ լուսաբանելու ՀՀ վարկանիշավորման հիմնական առանձնահատկությունները։ Այսպես, 2007թ. տարեկան հաշվետվության համաձայն, ՀՀ-ի վարկանիշավորման ենթացուցիչների շարքում անհամեմատ բարելավված է քաղաքացիական հասարակության միավորը՝ 3,50, որին հաջորդում են արդարադատության անկախությունը (5 միավոր) և ազգային ժողովրդավարական կառավարման (5,25) ենթացուցիչները։ ՀՀ-ն բավական ցածր արդյունք է արձանագրել ընտրական գործընթացների, անկախ ԶԼՄ-ի և կոռուպցիայի ցուցիչների պարագայում։ Պետք է նկատել, որ 2007թ. համեմատությամբ, 2008թ. վարկանիշային զեկույցում ՀՀ-ի ցուցանիշը որակական առումով լուրջ փոփոխություններ չի գրանցել (տե՛ս աղյուսակ 2

Ինչ վերաբերում է 2009թ. հաշվետվությանը, ապա այստեղ թեև ՀՀ-ն կարողացել է պահպանել ԱՊՀ երկրների շարքում իր ունեցած նախկին դիրքը (4-րդ հորիզոնական), սակայն ենթացուցիչների վարկանիշավորման հարցում որոշակի հետընթաց է ունեցել։ Այսպես, 2008թ. համեմատությամբ բարելավում է նկատվել միայն մեկ՝ կոռուպցիա ենթացուցչի պարագայում, պահպանվել է նաև տեղական ժողովրդավարական կառավարման նախորդ ցուցանիշը, մնացած բոլոր ենթացուցիչներով ՀՀ-ի վարկանիշը հետընթաց է ունեցել։ 2009թ. ենթացուցիչների վարկանիշավորման հարցում արձանագրված բացասական միտումներն անդրադարձել են այդ տարվա ՀՀ-ի ամփոփ վարկանիշի վրա, որը կազմելով 5,39 միավոր՝ զիջել է նախորդ տարիների դիրքերը (2007-2008թթ. գրանցվել էր միևնույն՝ 5,21 միավոր) (տե՛ս աղյուսակ 1

1Պետք է նկատել, որ իրենց վարկանիշով առաջատար ԱՊՀ երկրները (Ոկրաինա, Վրաստան, Մոլդովա) հանդիսանում են ՎՈՒԱՄ անդամ երկրներ, ասել է թե դրանց վարկանիշավորման հարցում նկատելի են որոշակի քաղաքական վերապահումներ։

Աղյուսակներքաշել .pdf


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր