
WORLD BANK GROUP, INTERNATIONAL FINANCE CORPORATION. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ 2007-2010ԹԹ.
Կազմակերպության տարեկան վարկանիշային հետազոտությունները հիմնված են նախորդ տարիների տվյալների վրա։
Երկու խոսք կազմակերպության մասին
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Finance Corporation-ը) «World Bank Group»-ի անդամ է և գտնվում է Վաշինգտոնում։ Ֆինանսական ընկերությունը գործում է հիմնականում զարգացող երկրների ազատ և մրցունակ շուկայական հարաբերությունների խթանման, ընկերություններին ու մասնավոր սեկտորին աջակցման, աղքատության նվազեցման ուղղությամբ։ Միջազգային ֆինանսական կազմակերպության անդամ է 179 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը (անդամակցել են միևնույն՝ 1995թ.)։
«Գործարարության» նախագիծը
Միջազգային ֆինանսական կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, World Bank Group-ի շրջանակներում վարկանիշային հետազոտություններ է իրականացնում տվյալ երկրի գործարարության (Doing business) մթնոլորտի լուսաբանման նպատակով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս վարկանիշային հետազոտություններն առաջին անգամ սկսել են իրականացվել 2004թ. ի վեր։ Հաշվետվություններն իրականացվել են հիմնականում հետևյալ 10 ցուցիչների հիման վրա (նախորդ զեկույցներում, սակայն, կիրառված են ոչ բոլոր ցուցիչները).
- գործարարության ձեռնարկում/ձեռնարկության հիմնում1
- արտոնագրում
- աշխատուժի վարձակալում
- սեփականության գրանցում
- վարկավորում
- ներդրողների պաշտպանվածություն
- հարկերի վճարում
- միջազգային առևտուր
- պայմանագրերի իրագործում
- գործարարության ավարտում/ձեռնարկության լուծարում։
Աղյուսակներում ներկայացվելու են ոչ միայն յուրաքանչյուր ցուցչին վերաբերող վարկանիշները, այլ նաև թվով 10 ցուցիչների ընդհանրացված վարկանիշը (ընդհանուր վարկանիշը կոչվում է «գործարարության հեշտ իրականացում», որը ցույց է տալիս տվյալ երկրի զբաղեցրած դիրքը)։ Որքան ցածր են տվյալ պետության ենթացուցիչների միավորները, այնքան բարձր է այդ երկրի գործարարության վարկանիշավորման սանդղակը։
Առաջին աղյուսակում ներկայացված վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2007թ. տվյալներով՝ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում գործարարության իրականացման վարկանիշում առաջատար դիրք է զբաղեցնում (46)` զիջելով միայն Վրաստանին (36)։ Վրաստանի ու Հայաստանի ցուցանիշները, ի տարբերություն ԱՊՀ մնացած պետությունների, ընդհուպ մոտենում են մերձբալթյան երկրներին։ Հայաստանը գերազանցում է Արևելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան (51), Բուլղարիան (54), Ռումինիան (55), Հունաստանը (95)։
Հայաստանին վարկանիշով զգալիորեն զիջում է Ադրբեջանը, որը զբաղեցնում է տվյալ աղյուսակի 97-րդ հորիզոնականը (աղյուսակի միջնամասում է)։ Նշենք նաև, որ գործարարության իրականացման 10 ցուցիչներից Հայաստանի պարագայում նվազագույն ցուցանիշը հարկերի վճարման ու միջազգային առևտրի ցուցիչներինն է` համապատասխանաբար 137 և 133։ Իսկ լավագույն արդյունքներն արձանագրվել են սեփականության գրանցման (2)2, ձեռնարկության լուծարման (43), գործարարության ձեռնարկման (44), ինչպես նաև աշխատուժի վարձակալության (48) ցուցիչներում։ Հայաստանի պարագայում 10 ցուցիչները գերազանցում են Ադրբեջանի համապատասխան արդյունքներին, բացառությամբ երկու` վարկավորման և պայմանագրերի ձևակերպման ցուցիչների։

Ինչպես պատկերված է Աղյուսակ 2-ում, Հայաստանին զիջում են նաև մյուս երկու հարևանները՝ Թուրքիան ու Իրանը։ Ընդ որում, ի տարբերություն Թուրքիայի, որը զբաղեցնում է 65-րդ դիրքը և գերազանցում է Ադրբեջանին ու Ռուսաստանին, բավական ցածր վարկանիշ է գրանցվել Իրանի պարագայում (131)։ Հայաստանի վարկանիշը գերազանցում է Թուրքիային 4, զիջում՝ 5 ցուցիչներում. գործարարության ձեռնարկման, ներդրողների պաշտպանվածության, հարկերի վճարման, միջազգային առևտրի և պայմանագրերի ձևակերպման ցուցիչներում։ 5-րդ` վարկավորման ցուցիչում արձանագրվել է հավասար՝ 62-ական միավոր։

«Գործարարություն» 2008թ. նախագիծը5
Ստորև ներկայացված «Գործարարության» նախագծի 2008թ. հաշվետվությունում Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում կրկին առաջատար դիրք է զբաղեցնում` զիջելով միայն Վրաստանին։ Նախորդ նախագծի համեմատ 2008թ. հաշվետվությունում Հայաստանի վարկանիշը բարելավվել է 7, Վրաստանինը` 17, իսկ Ադրբեջանինը` ընդամենը 1 միավորով։ Հայաստանը, ինչպես նախորդ տարի, պահպանել է առաջատարի դիրքերը հարևան Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ (տե՛ս Աղյուսակ 3)։ 2007թ. վարկանիշային հաշվետվության համեմատ Հայաստանի վարկանիշի ենթացուցիչներից բարելավվել են 5-րդ (վարկավորում), 8-րդ (միջազգային առևտուր) և 10-րդ (ձեռնարկության լուծարում) ենթամիավորները։ Հայաստանն իր վարկանիշով գերազանցում է նաև աղյուսակում առանձնացված Արևելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան և Լեհաստանը։
«Գործարարության» վարկանիշը 2009-2010թթ., Հայաստանն այլ երկրների շարքում
2008թ. համեմատությամբ հաջորդ՝ 2009թ. վարկանիշային հետազոտությունում Հայաստանի ցուցանիշը կտրուկ հետընթաց է արձանագրել՝ 39-րդից 50-րդ։ Ի տարբերություն Հայաստանի, ԱՊՀ երկրների շարքում թռիչքային կերպով արդյունքը բարելավել է Ադրբեջանը, որը եթե նախորդ զեկույցում զբաղեցնում էր 96-րդ դիրքը, ապա այս՝ 2009թ. հաշվետվությունում բարելավել է ցուցանիշը շուրջ 2,5 անգամ (տե՛ս Աղյուսակ 5)։ Արդյունքում՝ ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին։ 2008թ. համադրությամբ Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 8 ենթացուցիչների պարագայում, հետընթաց՝ միայն երկուսի՝ 8-րդ և 10-րդ ենթացուցիչներում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինս 2008թ. համեմատ միայն 9-րդ՝ պայմանագրերի իրագործման ենթացուցչով է բարելավում արձանագրել, մնացած բոլոր 9 ենթացուցիչների դեպքում նկատվել է բացասական միտում։ «Գործարարության» 2009թ. վարկանիշային զեկույցում ԱՊՀ երկրների շարքում, ինչպես արդեն նշվեց, անհամեմատ բարձր ցուցանիշ է գրանցվել Վրաստանի պարագայում, որն իր վարկանիշով գերազանցել է Արևելյան Եվրոպայի այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Բուլղարիան և Ռումինիան, ինչպես նաև մերձբալթյան երեք երկրների ցուցանիշներին։


Ինչ վերաբերում է 2010թ. վարկանիշային զեկույցին, ապա Հայաստանն իր վարկանիշը նախորդ հաշվետվության համեմատ թեև բարելավել է, սակայն շարունակում է զիջել հարևան երկու հանրապետություններին։ Սույն զեկույցում արդյունքը զգալիորեն բարելավել է նաև Ղրղըզստանը՝ ոչ մեծ տարբերությամբ առաջ անցնելով Հայաստանից։ 2010թ. զեկույցում հարավկովկասյան հանրապետություններից ցուցանիշը բարելավել է նաև Վրաստանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս պահպանել է նախորդ զեկույցում արձանագրված ցուցանիշը (38)։ Հայաստանն իր ցուցանիշով գերազանցել է Արևելյան/Կենտրոնական Եվրոպայի երկրներից Բուլղարիային, Հունգարիային, Ռումինիային և Լեհաստանին, սակայն զգալի տարբերությամբ զիջել է մերձբալթյան երեք հանրապետություններին (տե՛ս Աղյուսակ 6)։

1Ցուցիչը ցույց է տալիս գործարարության պաշտոնական գրանցման համար անհրաժեշտ գործողությունների/միջոցառումների, տևողության, ծախսերի ու նվազագույն ներդրումների չափաքանակը։
2Ընդ որում` սեփականության գրանցման` Հայաստանի ցուցիչն այդ թվականին համարվում է լավագույնը ԱՊՀ և մերձբալթյան երկրների շարքում։
3Զեկույցում ներառված է 175 երկիր։
4Թուրքմենստանը ներկայացված չէ։
5Զեկույցում ներառված է 178 պետություն։
6Թուրքմենստանը ներկայացված չէ։
72008թ. զեկույցում Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների, ինչպես և Թուրքիայի ու Իրանի վարկանիշավորման ենթացուցիչների վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել։
82010թ. զեկույցում ընդգրկված է 183 երկիր։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]