• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2007

ԵՊՀ-ում բացվեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը

   

Սույն թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցավ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի (տնօրեն՝ Դավիթ Հովհաննիսյան) բացումը, որը գործելու է Երևանի պետական համալսարանի շրջանակներում։

Կենտրոնի նպատակն է իրականացնել ֆունդամենտալ հետազոտություններ մշակութաբանության, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության և այլ ոլորտներում։ ՔՄՀԿ-ն իրականացնելու է նաև քաղաքակրթական գործընթացների և ընթացիկ քաղաքական իրադարձությունների փորձագիտական վերլուծություն։ Ծրագրվում է հրատարակել եռամսյակային Բյուլետեն և ամենամյա Ալմանախ, ինչպես նաև մենագրական ուսումնասիրություններ։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր նաև «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով նաև ՔՄՀԿ խորհրդի անդամ է։


դեպի ետ