The Many Faces of Noravank (Նորավանքը բազմաթիվ կերպավորումներով)

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ և ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի կողմից մեծահոգաբար տրամադրված ֆինանսական միջոցներով վերջերս թողարկվել է The many Faces of Noravank DVD-ն։ Դրանում զետեղված բազմաթիվ լուսանկարները Նորավանքի հոգևոր հայր տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի աշխատանքներն են։
Ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի՝ Նորավանքը հիմնադրվել է 4-5-րդ դարերում, այն վայրում, որտեղ գտնվում էին Սուրբ Կարապետ և Սուրբ Փոկաս եկեղեցիները։ 12-րդ դարի սկզբին Նորավանք եկավ եպիսկոպոս Հովհաննեսը, որի ներկայությամբ և գործունեությամբ էլ Նորավանքը վերածվեց վանական համալիրի։
Հատուկ ուշադրության են արժանի հայտնի քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի զարդանախշերը գավիթի վերնամասում։
Դարեր շարունակ Նորավանքը ազգային միաբանության, անկախության և Հայ Առաքելական եկեղեցու խորհրդանիշն է և հանդիսանալում է հայ մշակույթի, կրթության, ճարտարապետության և հոգևոր վերածննդի օրրանը։
դեպի ետ