• am
  • ru
  • en
Версия для печати
17.11.2008

ԵՐԲ ԳԵՆԵՏԻԿԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՐՎՈՒՄ ԵՆ Ակնարկներ գենետիկական մարդաբանության մասին

   

image (medium)Լևոն Եպիսկոպոսյան – մարդաբան-գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող


Մարդու ծագման, ողջ մոլորակով տարածման, տարբեր էթնիկական խմբերի ի հայտ գալու և նրանց միգրացիաների պատմությունը հավերժորեն գրված է մեր գենոմում։ Այս հավիտենական և անկիզելի «գիրքը» պարունակում է տեղեկություն ոչ միայն մարդ բանականի կենսաբանական անցյալի, այլ նաև ժամանակակից պոպուլյացիաների գենետիկական կառուցվածքի վրա տարբեր մշակութային ավանդույթների և մեր նախնիների շփումների ազդեցության մասին։

Նշված գենետիկական գրառումների վերծանմամբ զբաղվում են գենետիկական մարդաբանության մասնագետները։ Նրանց հաջողվել է, մասնավորապես, պարզել մեր նախածնողների՝ գենետիկական Ադամի և Եվայի ծննդյան վայրը և ժամանակը, գնահատել նեանդերթալյան մարդու ներդրումը Homo sapience–ի գենոֆոնդում, վերակառուցել տարբեր ժողովուրդների գենետիկական պատմությունը, ապացուցել Հին Կտակարանի քահանաների իրական գոյությունը, լուծել մի շարք հայտնի պատմական հանելուկներ, հասկանալ որոշ պոպուլյացիաներում տղամարդկանց տոհմերի բարձր հաճախականության պատճառները և բացատրել տարբեր հիվանդահարույց մուտացիաների էվոլյուցիոն նշանակությունը։

Մարդու ԴՆԹ-ի ավելի քան 99,9%-ը համընկնում է մոլորակի բոլոր մարդկանց մոտ։ Սակայն մուտացիաներով պայմանավորված և նախորդ սերունդներից հաջորդներին անցնող ամենափոքր տարբերությունները հնարավորություն են տալիս «կարդալ» մարդկության գենետիկական պատմությունը, որ «գրառվում» է մեր ԴՆԹ-ում։ Նման հետազոտություններով են զբաղվում մարդաբանական գենետիկայի մասնագետները, և դրանց որոշ արդյունքներ, որ կարող են հետաքրքրել հետաքրքրասեր ընթերցողին, առանձին ակնարկներով ներկայացված են Լ.Եպիսկոպոսյանի «Երբ գենետիկան և պատմությունը ընդհարվում են» գրքում։


դեպի ետ