• am
  • ru
  • en
Версия для печати
20.04.2025

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

   

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուսի հրաշափառ հարության տոնը նշում է ապրիլի 20-ին: Այն կոչվում է Զատիկ:

Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ՚ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված:

Քրիստոսի խաչելությունից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Հիսուսի մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ սալաքարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մաքդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն գնում են անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը և զարմանքով տեսնում , որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ ժամանակ նրանց երևում են 2 հրեշտակներ և ասում. ՙԻնչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն է առել:

Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Զատկի տոնին մարդիկ իրար բարևում են ոչ սովորական ձևով.ընդունված է այդ օրը բարևի հետևյալ ձևը.

-Քրիստոս հարյավ ի մեռելոց:

-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Տոնական ավանդույթի համաձայն՝ Ս. Զատկին ձուն ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում Զատկի սեղանը:

Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ ձու ներկում, իսկ փլավը եփում են չամիչով: Կարմիր ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է: Հոգեհանգստի եւ գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է՝ այս տարի ապրիլի 21֊ին:

www.iravunk.com


դեպի ետ