• am
  • ru
  • en
Версия для печати
10.04.2007

Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ. համարկման ներուժը՝ երկրի հայ բնակչության օրինակով

   

2007թ. ապրիլի 10-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) և Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը կազմակերպել էին ԼԿԻ կովկասագիտության բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ. համարկման ներուժը՝ երկրի հայ բնակչության օրինակով» աշխատության հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեցին նաև գրքի անգլերեն և վրացերեն հակիրճ տարբերակները։ Գրքի տպագրությունն իրականացվել է ԼԿԻ և «Երկիր» միության համատեղ ջանքերով։

Ուսումնասիրությունը նվիրված է Վրաստանում մարդու և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խնդիրների տարբեր ասպեկտներին։ Աշխատության մեջ հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի օրինակով հանձնարարականներ մշակելու փորձ է արվել մի կողմից՝ փոքրամասնությունների ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանության, նրանց քաղաքական իրական իրավունքներ տրամադրելու, մյուս կողմից՝ նրանց հետագա քաղաքացիական համարկման միջև փոխզիջման հասնելու համար։

Քննարկմանը մասնակցում էին վերլուծաբաններ, քաղաքագետներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Գրքի մասին տեսակետ հայտնեց վրաց քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին, ինչպես նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն: Վերջիններս, բարձր գնահատելով գրքի գիտական և կիրառական նշանակությունը, նշեցին, որ հիշյալ խնդիրների շուրջ քննարկումները կարող են իրենց նպաստը բերել վրաց և հայ հասարակություններում առկա ֆոբիաների հաղթահարմանը և շահավետ լուծումների մշակմանը։


դեպի ետ