• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2007

Հայաստանը պետք է մշակի հայերի հայրենադարձության ծրագիր - «Նորավանք» հիմնադրամի ղեկավար

   

Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի հայերի հայրենադարձության ծրագրի մշակմանը։ Այս մասին «Նորություններ – Հայաստան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Առաջիկայում նախատեսվում է այս հարցին նվիրված գիտական կոնֆերանսի անցկացում։ Մենք պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է հայրենադարձությունը, հրաժարվենք քարացած այն մտայնությունից, թե դա հայրենիք վերադառնալու մի ինչ-որ մեկանգամյա միջոցառում է»,- նշել է նա։

Ըստ Հարությունյանի՝ հայրենադարձությունը շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն այդ ընթացքում։ Հիմնադրամի տնօրենը նշել է, որ հայրենադարձությամբ լուծվում է ողջ հայության միավորման գլոբալ և բարոյական խնդիրը։ «Մենք այսօր կադրերի պակաս ունենք մշակութային, գիտական և տեխնոլոգիական ոլորտներում, մինչդեռ Սփյուռքն ունի այնպիսի ռեսուրսներ, որոնք կարող են լրացնել այդ բացը»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ հայերի վերադարձը կարող է նպաստել հաջող բիզնես-ծրագրերի իրականացմանը, ասենք, ի հաշիվ պարզեցված հարկման գոտու ստեղծման։ Հայրենադարձության ծրագրի իրականացման հաջողությունը, ինչպես հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրենը, շատ բանով կախված է նաև խելամիտ տեղեկատվական քաղաքականության անցկացումից։

Աշխարհով մեկ սփռված հայերի թիվը հասնում է շուրջ 8-9 մլն-ի։ Ամենախոշոր համայնքները գտնվում են Ռուսաստանում՝ մոտավորապես 2,5 մլն, ԱՄՆ-ում՝ 1,5 մլն, Ֆրանսիայում՝ 700 հազար, Վրաստանում՝ 460 հազար, Իրանում՝ 180 հազար հայ։

www.newsarmenia.ru
դեպի ետ