ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ Է «ՆՈՐԱՇԵՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈԳԵՎՈՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
Լույս է տեսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Նորաշեն» խորագիրը կրող հոգևոր, մշակութային, լրատվական հանդեսի հերթական՝ 2008/2 (14) համարը։
Համարն ունի հետևյալ բաժինները. «Կրոնաբարոյական խրատանի», «Թեմական լրատու», «Մամլո դիվան», «Պատմական», «Վարք սրբոց», «Oրախնդիր. «Նորաշեն», «Հանդեսի հյուրը», «Հայ գաղթօջախներ Վրաստանում», «Անվանի վիրահայեր», «Մշակույթ»։
Հանդեսի այս համարի էջերում ներկայացված է Թբիլիսիի Նորաշենի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցու յուրացմանն ուղղված վերջին երկու տասնամյակների ընթացքում վրաց հոգևորականության ձեռնարկած քայլերը, դրվագներ Հայ Եկեղեցու պատմությունից, հարցազրույց Վրաստանում և Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբի հետ, ինչպես նաև հայ հանրությանը հուզող ու հետաքրքրող բազմաթիվ ուշագրավ այլ նյութեր։
Հանդեսը լույս է տեսնում հայերեն և ռուսերեն լեզուներով։
«Նորաշեն» հանդեսի էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել www.armenia.ge ինտերնետային կայքում։
դեպի ետ