• am
  • ru
  • en
Версия для печати
26.02.2009

ՀԱՐՅՈՒՐՅԱԿԻ ՄԻԱԿ ՀԱՅԸ

   

A.Arutyunov (original) Խաչատուր Դադայան

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքէջում զետեղվել է Դ.Մեդվեդևի տնօրինության ներքո գտնվող կառավարչական կադրերի պահուստի «առաջին հարյուրյակի» ցանկը։ Այդտեղ ընդգրկված են պետական իշխանության դաշնային մարմինների 36, իշխանության տարածաշրջանային մարմինների 23, բիզնեսի 32 և գիտության, կրթության, հասարակական կազմակերպությունների 9 ներկայացուցիչներ։

Հարյուրյակում կա մեկ հայ բիզնեսի ոլորտից՝ Ռուսաստանի խոշորագույն «Ինտուրիստ» զբոսաշրջային ընկերության նախագահ Ալեքսանդր Բորիսի Հարությունովը։

Նա ծնվել է 1971թ. Թբիլիսիում։ Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը, մասնագիտական վերապատրաստման դասընթաց է անցել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետհամալսարանում, ուսանել ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1992-ից՝ որպես «Ագրոինտերպրոմ – Սևան» միջազգային ընկերության բրոկեր և անշարժ գույքի փորձագետ։ Ապա ղեկավարել է Մոսկվայի ունեցվածքի ֆոնդի վարչություններից մեկը, եղել «Սիստեմա» ֆինանսական կորպորացիայի բաժնի պետ, «Մոսկվայի վերակառուցման ու զարգացման բանկի» և «Պրոմռադտեխբանկի» վարչությունների փոխնախագահ։ 2000-2004թթ. ղեկավարել է «Մոսկվայի վերակառուցման ու զարգացման բանկի» վարչությունը, 2004-2005թթ.՝ «Սիստեմա» կորպորացիայի դեպարտամենտներից մեկը։ 2005-ից «Ինտուրիստ» ընկերության նախագահն է։

Ա.Հարությունովը «Կոսմոս» հյուրանոցային համալիր» ընկերության, «Մոսկվայի վերակառուցման ու զարգացման բանկի» տնօրենների խորհրդի, մի քանի ռուս-արտասահմանյան գործարար խորհուրդների անդամ է։


դեպի ետ