
«ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ԳԻՔՈՐԻ» ԾԽԱԾԱԾԿՈՒԹԻ ՆԵՐՔՈ
Վերջերս կապիտուլյանտը, դուրս գալով պետականաքանդության եզրափակիչ փուլ, ավելի ու ավելի շատ իր քարոզչամեքենայով տպավո-րություն է փորձում ստեղծել, թե ինքը «խեղճուկրակ Գիքոր» է, և ի՛նչ կարող է անել, եթե շուրջբոլորը դավաճան գեներալներ են, ովքեր «անփութորեն» տանուլ տվեցին պատերազմը, ու հիմա էլ նրա գրպանն են գցել: Դե, իսկ «նախկիններն» էլ էնպես են թալանել, որ ինչ աներ խեղճ Գիքորը:
ՄԵՂՔՆ ՈՒՐԻՇԻ ՎՐԱ ԳՑԵԼՈՒ «ԳԵՂՑԻ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒ-ՆԸ»
Հիմա էլ Գիքորի կեցվածքով Պուտինի հրավերով գնում է Վլադիվոստոկ, միայն թե ով է «գյուղացի Համբոն», ոչ ոք չգիտի: Կապիտուլյանտը մազաչափ իսկ չի ամաչում իր` միջազգային և միջպետական ամոթալի լուսանկարներից, ուր լրիվ խղճուկ, «չմոյի» տեսք ունի: Ընդհակառակը` խեղճության իմիջը նրան ձեռք է տալիս, քանզի օգնում է հրեշավոր պետական դավաճանության մեղքը բարդել ուրիշների վրա:
Եվ ահա հերթը հասավ գեներալներին: Առաջին «զոհը» բավականին խորհրդանշական ֆիգուր է` գեներալ Միքայել Արզումանյանը: Արցախցի այդ գեներալը 2018-ին հրաժարական էր տվել, որպեսզի կարողանար «մասնակցել հեղափոխությանը», իսկ 44-օրյա պատերազմի վերջին օրերին նրան նշանակեցին ՊԲ հրամանատար: Եվ հիմա` 1000 էջանոց մեղադրական եզրակացությունը շալակած, կալանավորված է:
Դա բնական է` «հեղափոխությունը» օրինաչափորեն խժռում է նախևառաջ իր զավակներին: Ընդդիմադիրների` Արթուր Վանեցյանի և Սեյրան Օհանյանի վրա Շուշիի անկումը բարդել չստացվեց, հիմա բարդում են «յուրայինների» վրա: Հերթը հասավ Ջալալ Հարությունյանին: Ծանրագույն մե-ղադրանքներ առաջադրեցին, թե անփութորեն հրամաններ է տվել հակահարձակման, որոնք ձախողվել են: Մինչդեռ նույնիսկ երեխան գիտի, որ գենե-րալներին դեպի պարտություն տանող կարգադրություններ տվողներն են Նիկոլը, մեկ էլ անձամբ Էռատոն, ում` բունկերներում գտնվելը ոչ մի նորմի մեջ չէր տեղավորվում և պիտի բացառվեր: Ջալալի օրինակն էլ պարզ ցույց է տալիս, որ կապիտուլյանտի հանցավոր հրամանները հնազանդորեն կատարելը, հետո ամեն ինչի մասին հավատարմորեն լռելը չի փրկում «փուռը գնալուց»: Դե, եթե պաշտոն զբաղեցնող և Նիկոլին ծառայել շարունակող Ջալալն է փուռը գնում, էլ ի՞նչ ասել պաշտոնաթողների մասին: Դե թող «ջանները յուղեն Օնիկ Գասպարյանը և մյուսները»:
Անշուշտ, աշնանային առաջին հանրահավաքին միանգամայն տեղին էր ՀՀԿ ԳՄ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամի-ջանյանի կոչը. «Խոսացե՛ք, պարոնայք սպաներ»: Մամիջանյանը կոչ արեց գեներալներին չլռել, պատմել` ո՞վ է իրենց հանցավոր հրամաններ տվել, որ հանգեցրել են այսպիսի աղետի: Անշուշտ, մենք Հայկ Մամիջանյանի պես բարեկիրթ չենք, և սրանք մեզ համար ո՛չ պարոնայք են, ո՛չ էլ առավելևս սպաներ, այլ վախկոտ և փոքրոգի կարիերիստներ, ում մնում է ասել` ինքնապահպանման բնազդ չունե՞ք, մի՞թե չեք ուզում ճշմարտությունը պատմելով փրկել ձեր կյանքը... Այո՛, կյանքը, քանզի պարզից էլ պարզ է, թե ինչու Նիկոլի պասով դհոլչի դատախազն առաջար-կում է վերականգնել մահապատիժը: Զի դա «վնգստացող դատավորների» առկայության պայմաններում դառնում է ավելորդ բան իմացողների ֆիզի-կական վերացման օրինական միջոց: Ողջ մնալ չե՞ք ուզում, ինչպես կասեր Աշոտյանը` «погонистые вы наши»:
Ի դեպ, խոսելով սեփական կյանքը փրկելու օրինակ ունենք` գեներալ Մովսես Հակոբյանը, ով ոչ միայն բացահայտեց դավաճանության որոշակի դրվագներ, այլև տեղեկացրեց, որ ձայնագրել է բանավոր ստացած հրամանները: Մոսին սրանցից ոչնչով լավը կամ վատը չէ, սակայն նա ողջ է ու ա-զատության մեջ, իսկ մյուսները` թիրախավորված ու մահապատժի սպառնալիքի ներքո:
Եվ եթե խոսեն, ապա միայնակ չեն մնա: Նախանշանները կան: Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կա-պակցությամբ. «Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է Գեներալ-լեյտենանտ Արզումանյա-նը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր: Հաշվի առնե-լով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ՝ մենք պահեստազորի սպաներս, կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապ-ված խափանման միջոցի նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»:
Սա դեռ չխոսացած կարգավիճակով` արդեն տիրություն անողներ կան: Իսկ խոսելու դեպքում դրանք կստվարանան: Ընդդիմությունը, բնակա-նաբար, տեր կկանգնի նրանց, ովքեր կօգնեն ջրի երես հանել դավաճանության շղթայի բոլոր օղակները: Նաև ժողովուրդը տեր կկանգնի (երբե՛ք չշփոթել նիկոլական ժեխավուրդի հետ):
Կարելի է նաև վստահ լինել` գեներալներին «փուռը տալուց» հետո Նիկոլը սկսելու է «փուռը տալ» նաև ՔՊ-ականներին` բոլորին, ինչքան կպա-հանջվի, միայն թե փրկի իր իշխանությունը և դրանով իսկ` իր ողորմելի կյանքը...
Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱ-ՀԻՆ
Օդում փոփոխությունների շունչ է: Այդ պատճառով երկու նոր-հին դեմք երևացին ասպարեզում, առայժմ թերևս հանրային կարծիքը շոշափելու, «հետախուզելու» փուլում: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն շոշափվում է մամուլում, իսկ հայտնի մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ: Կարապետյանին անհապաղ սկսե-ցին հայհոյել Սաքունցի և Բաբաջի պես հակահիգիենիկ կերպարները, իսկ Վարդանյանի շուրջ հյուսվեցին կոնսպիրոլոգիական վարկածներ` մեկը մյուսին հակասող:
Դա «ծանրքաշայինների» մասով, ովքեր իրենց ծանր են պահում: Իսկ տարատեսակ մանր-մունրները փորձում են քաղաքական դաշտում ինքնա-հաստատվել` տիտղոսային ընդդիմության վրա կեղտ թափելով: Հատկապես թիրախավորում են ՀՀԿ-ին և երրորդ նախագահին: Իսկ թե ինչու է այդ-պես` վերլուծենք ընդդիմության ծրագրերը: Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հիմնական բանախոսները` Իշխան Սաղաթելյանը և Հայկ Մամիջանյանը մատնանշեցին հրաժարականի և իմպիչմենթի սցենարները, որոնք երկուսն էլ պահանջում են զանգվածային ժողովրդական ճնշում: Իմպիչմենթի համար հարկավոր է ՔՊ-ից տանել շուրջ 20 քվե, ինչը հնարավոր է միայն շատ ծանր ճնշումներով:
Այն պայմաններում, երբ կապիտուլյանտը սկսեց խեղճուկրակ Գիքորի դեմք ընդունելով «փուռը տալ» յուրայիններին, ավելանում է հավանակա-նությունը, որ որոշ ՔՊ-ականներ սեփական վիճակը թեթևացնելու նպատակով սկսեն «ճիշտ պահին» Նիկոլին դավաճանելը: Դա նաև բարձրացնում է հավանականությունը, որ հնարավոր կլինի Նիկոլին թույլ չտալ սանձազերծել քաղաքացիական պատերազմ:
Ընդդիմությունը, բնականաբար, Նիկոլի պաշտոնանկություն նախաձեռնելիս պիտի առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Ու թեև բազմիցս ասվել է, և վերջին «լայվում» էլ Արմեն Աշոտյանը դա կրկնեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետության չի հավակնում, սակայն նման է, որ այդ գոր-ծընթացում ընդդիմության առաջավոր և արդյունավետ ջոկատի` ՀՀԿ-ի ազդեցությունը ոմանք (ներսում և դրսում) ուզում են նվազեցնել: Թե ովքեր և ինչու են թիրախավորել ՀՀ երրորդ նախագահին` ՀՀԿ փոխնախագահը ներկայացրեց իր ուղիղ եթերում, ինչը ամփոփ կտանք կետերով.
— Ինչու՞ է կրկին օրակարգ նետվել վնասակար, վտանգավոր թեզը ՝ «սաղ Սերժն է մեղավոր», «Սերժ Սարգսյանն է բե-րել Նիկոլին» և ում է դա ձեռնտու:
- ՀՀԿ-ին կամ երրորդ նախագահին մեղադրելը բացարձակ պատահականություն չեն, դրանք տեղի են ունենում այսօրվա քաղաքական տրամաբա-նությամբ, այսօրվա և վաղվա մեր պայքարի գերակայությունների համատեքստում:
- Ընդդիմության ներսում՝ իրական, թե՝ ներդրած, տեղի ունեցող քննարկումներին, դիսկուրսին թուրքն ու թուրքին սպասարկող Նիկոլը հետևում և ուրախանում են:
- Մեկ «Սասնա Ծռեր» ահաբեկչական համբավ ունեցող խմբավորումն է այդպես անում, մեկ ՝ ընդդիմադիր դաշտում հայտնված «գաճաճ», երկդի-մի, կեղծ որոշ գործիչներ, որոնցից շատերը 2018-ին Նիկոլին են սատարել, հրճվել իշխանափոխությամբ:
- Բոլորս շատ լավ հիշում ենք, ինչ է եղել 2018-ին:
- Ամենակեղտոտ բանը, որ ուզում են անել՝ պատմություն վերաշարադրել, մաքրել իրենց վրայից կեղտերը, նորից դրսում գտնել մեղավորներ:
- ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին մեղավոր դարձնելը հեշտ տարբերակ չի, քանի ես և իմ ընկերները կանք, իսկ մենք ականատեսն ենք ամենի, չփորձեք հանկարծ ձեր արկածախնդիր ձեռքերով վերաշարադրել պատմությունը, որը դուք եք Նիկոլի հետ կերտել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-դիրքորոշմանը և մարտավարությանն այս փուլում, ապա ՀՀ երրորդ նախագահը դա բանաձևել է Արցախի անկախության 31-ամյակի իր ուղերձում. «Քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստա-նում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օ-րեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու: Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի հանրապետությունների համար: Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ»:
Իսկ արտաքին թշնամու հետ գործակցած ներքին թշնամուց ազատվելու քիչ ժամանակ է մնացել: Նոյեմբերին դրանք ծրագրել են ստորագրել Հայաստանի և Արցախի վերջնական և անշրջելի կապիտուլյացիան:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ