• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2022

«ԱԼ ՔԱՅԻԴԱ»-ԻՆ ՀԻՄԱ ԷԼ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱ՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ԿՌՎԵԼՈՒ

   

Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ, Սիրիայի հյուսիսում տեղակայված խմբավորումների ահաբեկիչները Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ուկրաինա՝ Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Հայտնի է, որ մոտ 450 զինյալներ ժամանել են Իդլիբ և Հալեպի նահանգներից, և հանդիսանում են սիրիական «Ալ Քայիդայի»՝ «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամներ։

Նաև, ԼԺՀ բանակի գնդապետ Վիտալի Կիսելևը հայտնում է, որ մարտի 6-ի երեկոյան սիրիա-թուրքական սահմանին թուրքական հետախուզության ներկայացուցիչները հանդիպել են Անկարայի կողմից վերահսկվող ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնորդի հետ:

Քննարկվել է ջիհադականներին Ուկրաինա ուղարկելու հարցը՝ Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար, ասել է գնդապետը։

www.iravunk.com


դեպի ետ