• am
  • ru
  • en
Версия для печати
24.12.2020

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԱԱԾ «ՊԱԴՎԱԼՈՒՄ» ԿԱՄ ԱԼԻԵՎԻ ԴՌԱՆԸ ԿԱՊԱԾ»

   

Դեռ վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է տեսնում, այլ «2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


– Պարոն Հարությունյան, ըստ Փաշինյանի, բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի` «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ի վերջո, ո՞ր ժողովրդի խոսքին է սպասում նա, որպեսզի հրաժարական տա:

– Վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանի ասածները ժողովրդի մեծամասնության համար հետաքրքիր չեն, նույնիսկ տհաճ են: Ինչ վերաբերում է նրան, թե շարժումը էլիտար է, լավ իմաստով, իհարկե, այդպես է, որովհետեւ Հայրենիքի փրկության շարժման մեջ մարդիկ են, որոնք հանուն պետության են պատկերացնում իրենց գործունեությունը եւ մասնակցություն են ունեցել այս պետությունը կայացնելուն: Ինչպես նաեւ մարդիկ են, որոնց համար անկախ պետականությունը շատ կարեւոր է: Եթե 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հեշտ էր գնալ քվեախցիկում «այոե ասել անկախությանը, ապա այսօր այն վիճակում ենք, որ այդ անկախությունը պաշտպանելու համար պետք է գանք հրապարակ: Այո՛, պետք է մրսենք, պետք է տանջվենք, որովհետեւ շատ ավելի դժվար է այսօր: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ժողովուրդն իմանա, որ Հանրապետության հրապարակն այժմ այն խրամատն է, որտեղ բոլորս պաշտպանելու ենք մեր անկախությունը: Նիկոլ Փաշինյանը վախից հրաժարական չի տալիս: Համոզված եմ` այնքան է վախեցած, որ նույնիսկ չի գիտակցում, որ իր ամեն մի օրը, ամեն մի ժամ ավել մնալը` հենց իր անվտանգության համար է սպառնալիք:

– Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

– Տարբեր առիթներով ասել եմ, որ իր անվտանգությունն այսօր Հայաստանի ոչ մի ընտանիք եւ ոչ ոք չի երաշխավորի, առավել եւս դրսում որեւէ պետություն: Նա անվտանգ կարող է լինել միայն ԱԱԾ «պադվալումե կամ Ալիեւի դռանը կապած` որպես մեդալակիր շուն, որը ցցել է հետույքը: Մեր ժողովուրդն արդեն պատվիրել է, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ Քադաֆիի, կա՛մ Չաուշեւսկուի, կա՛մ էլ Թալեաթ փաշայի տարբերակով է վերջացնելու: Չէի ուզենա, որ վերջին տարբերակը լիներ: Ընդհանրապես` կուզենայի, որ նա օրենքով դատվեր, որովհետեւ շատ կարեւոր է նաեւ իմանանք, թե էլ ինչ էր պլանավորվում իրականացնել: Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանն ինչի համար բերվել է իշխանության, ծրագիրը լիարժեք չի իրագործել: Եվ դրա համար մենք պետք է պաշտպանենք նաեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, ինչի համար երաշխավոր կարող է լինել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որպեսզի նրա հետ որեւէ բան չպատահի ԱԱԾ-ում: Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից, որ ընտրությունների ժամանակ գողացել են իր հաղթանակը:

– Ինչո՞ւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն դարձավ հենց Վազգեն Մանուկյանը:

– Նա պատահական մարդ չէ, լուրջ ներդրում է ունեցել մեր պետականության կայացման գործում եւ ամենակարեւորը` նույն 1992 թվականին, երբ վիճակը շատ վատ էր, ընդդիմությունը փողոցում էր, «Ազգային համաձայնությանե դաշինք կար: Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկ արեց, որը նաեւ արժանացավ «Ազգային համաձայնությանե դաշինքի հավանությանը: Եվ նա դարձավ ՀՀ պաշտպանության նախարար, ու բեկում մտավ պատերազմի մեջ: Վազգեն Մանուկյանը նաեւ այն մարդն է, որը ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ մտավորականության համար է ընդունելի: Նա ազգային գործիչ է, ում հիշում եմ դեռ 1985 թվից, երբ իրար հետ աշխատել ենք եւ ամեն հունվարի 6-ին հանդիպում էինք կաթողիկոսի հետ Վեհարանում: Ամենակարեւորը` այս հողին կպած մարդ է եւ ուզում է իր վրա վերցնել մի առաքելություն, որը շատ դժվար, ծանր գործ է: Ոչ մեկին չեմ նախանձի, որ Նիկոլի ստորության հետեւանքով առաջացած այս ավերված վիճակում երկրի կառավարման ղեկը վերցնի: Բայց համոզված եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կօգնեն, որպեսզի Վազգեն Մանուկյանը հաջողի այս գործում: Մենք այլ ճանապարհ չունենք, եթե ժամանակին մեր պապերին մեղադրել ենք, թե ինչպես եղավ ցեղասպանությունը, ինչու չկռվեցիք, հիմա ինտերնետի ժամանակներ են, եւ մեր հետագա սերունդները մեզնից հաշվետվութուն են պահանջելու, թե ինչու այդ օրերին չկանգնեցինք եւ չպաշտպանեցինք մեր պետականությունը:

– Չե՞ք կարծում, որ անընդհատ իշխանությանը ժամանակ տալով, կոնկրետ գործողություններ չիրականացնելով` շարժումը պարզապես նպաստում է, որ այս իշխանության հոգեվարքը մի քիչ էլ ձգվի:

– Մենք հիմա ժամանակ չենք տալիս, այլ կանգնում ենք հրապարակում: Բոլորի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է, ինքն էլ է սա հասկանում, ուղղակի, ինչպես ասում են` վերջին վատությունները չանի այս երկրին: Նա հիմա պարզապես խուճապի մեջ է: Այնքան ստոր եւ դավաճան մարդ է, որ անգամ իր ընտանիքի անդամների մասին չի մտածում, իր երեխաների աչքերի մեջ նայելով` մի՞թե սարսափը չի զգում: Իր երեխաները պաշտպանված են այսօր Անվտանգության ծառայության աշխատակիցներով, բայց նրանք, ի վերջո, տեսնում են, թե ինչ է կատարվում: Նրանք հասկանում են, որ Փաշինյանը ոչ թե մեկ կամ երկու թշնամի ունի, այլ ժողովուրդն է իր թշնամին` չհաշված մի քանի հոգին, որոնք չգիտեմ ինչ պատճառով` գումարի դիմաց կամ ուղղակի չհասկանալով` պաշտպանում են նրան: Այդ մարդիկ կա՛մ անմեղսունակ են, կա՛մ` դավաճան, կա՛մ էլ, կներեք, բայց անասուն են: Այստեղ ճաշակի խնդիր չէ, սա ակնհայտ է: Այսօր մեր ժողովրդի հիմնական մասը Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է ատում, քան Ալիեւին: Օրինակ, Ալիեւը գար Եռաբլուր, կարող է այդքան վատ չընդունեին, որքան Նիկոլ Փաշինյանին: Միայն 3 մանեթանոց լացողներն էին քծնում ու չոքում նրա առաջ:

– Վրաններով երեկվանից մարդիկ գիշերեցին Հանրապետության հրապարակում: Դուք ունեցել եք 24 ժամյա բողոքի ակցիա անելու փորձ: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա արդյունավետ պայքարի միջոց:

– Սա իմ առաջարկություններից մեկն է եղել, որ 24-ժամյա տարբերակով ակցիաներ իրականացվեն: Ինքս մնացել եմ գիշերը հրապարակում: Իհարկե, ընդմիջումներով գնացել-եկել ենք, որպեսզի տաքանանք: 24-ժամյա պայքար պետք է լինի, եւ ժողովուրդը պետք է իմանա, որ պետականությունը պաշտպանում ենք այստեղ: Իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ գերխնդիր ունի` պաշտպանել իր անվտանգությունը, մնացածն այլեւս իրենից կախված չէ: Նա այն վիճակի է հասցրել Հայաստանը, որ ազատ անկման մեջ է երկիրը, որը պետք է կանգնեցնենք, եւ այդ կանգնեցելը կլինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ