
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻ 6-Ի ԳՈՐԾԱԿԱ՞Լ
«Սորոս, թե՞ ՄԻ 6», - հռետորական հարց է հղում միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Վերջերս Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՄԻ 6-ի գործակալ է... Ի՞նչ գործակալություն է սա։ Գաղտնի հետախուզական ծառայությունը (ՀՔԾ), որը սովորաբար հայտնի է որպես ՄԻ 6, Միացյալ Թագավորության արտաքին հետախուզական ծառայությունն է, որի հիմնական նպատակը Միացյալ Թագավորության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված մարդկային հետախուզության գաղտնի արտասահմանյան հավաքագրումն ու վերլուծությունն է (HUMINT): ՄԻ 6 երկրի/Անգլիա հետախուզական համայնքի անդամ է, որի ղեկավարը հաշվետու է երկրի արտաքին գործերի նախարարին: ՄԻ 6 ղեկավարին նշանակում է Արտաքին գործերի նախարարը, որին նա ուղղակիորեն զեկուցում է: Տարեկան հաշվետվություններ են կազմում նաեւ Վարչապետին: Գաղտնի հետախուզական ծառայության պետը, որպես կանոն, կանաչ թանաքով «C» տառով է ստորագրում: Առայժմ այսքան...»:
դեպի ետ