
ԱՅՍ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՓՆԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ. ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ներքաղաքական զարգացումների մասին զրուցեցինք Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:
«Ես որպես քաղաքացի մասնակցել եմ 17 կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքին, սակայն ես արդեն ասել եմ, որ իմ մասնակցությունը պետք չէ փոխկապակցել հարթակում կանգնած քաղաքական գործիչների հետ»:
Այս մասին այսօր iravunk.com-ի հետ զրույցում նշեց Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ փնթի կառավարման արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
«Ոչ ճիշտ բանակցային ֆորմատների և իշխանությունների մեծամտության, մեծախոսության արդյունքն է այս ամենը, ուրիշ ոչինչ»:
Մեր այն հարցին, թե իշխանություններն ի վերջո կգիտակցե՞ն այդ ամենը և կհեռանա՞ն արդյոք, Թեհմինա Վարդանյանը նշեց հետևյալը.
«Իշխանությունների մեծամասնությունը ոչ ադեկվատ են, ուստի չեմ կարծում , թե նրանք լիարժեք տիրապետում են ստեղծված իրավիճակին, և պատրաստ են հրաժարական տալ: Իշխանությունները կառչել են աթոռին, քանի որ ունեն շատուշատ մութ գործեր, առերևույթ հանցագործություններ»:
Թեհմինա Վարդանյանի դիտարկմամբ, նախորդ երեք իշխանությունների ժամանակ միանշանակ թշնամին այսքան լկտի իրեն չի դրսևորել, ինչպես անում է հիմա:
«Նախկին իշխանություններն անկախ կոռուպցիայից ու թալանից, այսչափ անփորձ չէին ու ավելի լկտի պահվածք չէին ցուցաբերում, ինչպես անում են որոշ ներկաներ:
Գործող իշխանությունները թե ներքաղաքական, թե արտաքին հարաբերություններում թողել են անլրջության հետք, թողել են անբարտավանության հետք: Տեղի ունեցածը տարիների խնդիր էր, որին նպաստեց վերջին երկու տարվա ընթացքում, իշխանությունների կողմից ցուցաբերած վատ վարքագիծը»:
դեպի ետ