• am
  • ru
  • en
Версия для печати
16.10.2018

ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

   

Վահե Սարգսյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.

Վրաստանի պատմության սաակաշվիլիական դարաշրջանի վերաբերյալ հայկական, վրացական և այլ շրջանակներում ձևավորված պատկերացումները դեռևս հեռու են համակողմանի և խորքային համարվելուց: Այդ պատկերացումներն առավել քան հակասական են, հաճախ` խիստ միակողմանի: Պատճառը և՛ համապատասխան տեղեկատվության պակասն է, և՛ որոշ շրջանակների կողմից հատուկ նպատակներով տարվող միակողմանի քարոզչությունը: Սույն աշխատանքում Հվ. Օսիայի հիմնահարցի արծարծմամբ փորձ ենք արել որոշ չափով լրացնել նշյալ տեղեկատվական բացը:

Ռազմաքաղաքական զարգացումները Հարավային Օսիայում 1989-2008թթ.: Վրաց–օսական առաջին պատերազմը

Հարավօսական հիմնահարցի մերօրյա փուլի սկզբնավորումը կարելի է համարել 1989թ., երբ նույն թվականի նոյեմբերի 10-ին Հարավօսական Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհուրդն իր 20-րդ գումարման 12-րդ արտակարգ նստաշրջանում կայացրեց Հարավօսական Ինքնավար Մարզի կարգավիճակի բարձրացման մասին որոշումը, որով այն վերափոխվեց Հարավօսական Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության1: Նույն օրը օսերենը Հարավօսական Ինքնավար Մարզի տարածքում հայտարարվեց պետական լեզու: Վրաստանի նորընտիր ԳԽ-ն դեկտեմբերի 11-ին (հիշեցնենք, որ 1990թ. դեկտեմբերի 9-ին Հվ.Օսիայում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ) ընդունեց «Հվ. Օսիայի Ինքնավար Մարզի վերացման մասին» օրենքը, որով ինքնավար մարզի հետ մեկտեղ վերացվեցին նաև Հարավօսական ԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհուրդը, նրա գործադիր կոմիտեն, ԻՄ բոլոր պետական օրգանները, ինչպես նաև ուժը կորցրած համարվեցին Վրաստանի Ժողկոմխորհի և Համավրաստանյան Կենտգործկոմի «Հվ. Օսիայի ԻՄ կազմավորման մասին» 1922թ. ապրիլի 20-ի N 2 Դեկրետը և Վրացական ԽՍՀ 1980թ. նոյեմբերի 12-ի «Հվ. Օսիայի ԻՄ-ի մասին» օրենքը: Բնականաբար, Զ.Գամսախուրդիայի սույն քայլը Վրաստանի ԳԽ-ի` խորհրդային շրջանում կնքված բոլոր պայմանագրերը չեղյալ հայտարարելու և ստեղծված պետական կազմավորումները մերժելու մասին 1989-1990թթ. ընդունած որոշումների իրավական հետևանքն էր:


 ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ (հոդվածն ամբողջությամբ, 200 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր