• am
  • ru
  • en
Версия для печати
06.02.2018

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ THE TELEGRAPH ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԿԱԶՄԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՐՈՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՔԱՐՏԵԶԸ

   

ԼՈՆԴՈՆ. Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը կազմել է աշխարհի տարբեր երկրներում կրոնասիրության մակարդակի քարտեզը։ Ինչպես ցույց է տալիս քարտեզը, աշխարհում առավել կրոնասեր տարածաշրջաններն են Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, նրանցից այնքան էլ հետ չեն մնում Հարավարևելյան Ասիան և Լատինական Ամերիկան, տեղեկացվում է պարբերականի կայքում։

Քարտեզը կազմվել է WIN / Gallup International-ի երեք հարցումների հիման վրա, որոնք անցկացվել են 2008, 2009 և 2015թթ.։ Հարցվածներից յուրաքանչյուրը «այո» կամ «ոչ» է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն հավատացյալ է համարում։ Այնուհետև արդյունքները մշակել և տեղադրել են քարտեզի վրա։

Երկրներն այնտեղ ներկված են տարբեր գույներով՝ կախված այն բանից, թե բնակչության որ տոկոսն է հավատացյալ։ Դեղին գույնով նշված են կրոնասիրության ցածր մակարդակ ունեցող վայրերը։ Իսկ այնուհետև, այդ ցուցանիշի աճման կարգով, գույնը հասցվել է մուգ կապույտի։

Կրոնասիրության գծով առաջատարը Եթովպիան է, այստեղ 99%-ը հավատացյալներ են, ընդ որում՝ երկրում մեծ թիվ են կազմում ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մահմեդականները։ Նույն ցուցանիշն է նաև Մալավիում, Նիգերիայում, Շրի Լանկայում, Եմենում։ Սոմալիում հավատացյալները կազմում են 98%, Աֆղանստանում՝ 97%։

Արևմտյան, Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպան հիմնականում աթեիստական է։ Եվրոպայի ամենակրոնասեր երկիրը Լեհաստանն է (86%)։ Հավատը կարևոր է նաև արևելաեվրոպական շատ այլ երկրների համար։ Այսպես, Ռուսաստանում այց ցուցանիշը հավասար է 70%-ի, Ուկրաինայում՝ 73%-ի։ Սակայն Լատվիայում կրոնասեր քաղաքացիները կազմում են բնակչության լոկ 40%-ը, Լիտվայում՝ 42%, Բելառուսում՝ 34%-ը։

Կրոնասիրության բարձր մակարդակ է նկատվում նաև Իտալիայում (74%) և Հունաստանում (71%)։

Մյուս կողմից՝ կրոնասիրության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում են՝ Ճապոնիան (13%), էստոնիան (16%), Շվեդիան (19%), Նորվեգիան (21%) և Չեխիան (23%), բայց Չինաստանը գերազանցում է բոլորին (7%)։

Աշխարհի ամենակրոնասեր երկրների թոփ-տասնյակում, The Telegraph-ի վարկածով, մտնում են.

1. Եթովպիա - 99%-ն իրեն համարում է հավատացյալ

2. Մալավի - 99%

3. Նիգերիա - 99%

4. Շրի Լանկա - 99%

5. Եմեն - 99%

6. Բուրունդի - 98%

7. Ջիբութի - 98%

8. Մավրիտանիա - 98%

9. Սոմալի - 98%

10. Աֆղանստան - 97%

Աշխարհի ամենաքիչ կրոնասեր երկրների թվում, ըստ The Telegraph-ի վարկածի, մտնում են.

1. Չինաստան - 7%

2. Ճապոնիա - 13%

3. Էստոնիա - 16%

4. Շվեդիա - 19%

5. Նորվեգիա - 21%

6. Չեխիա - 23%

7. Հոնկոնգ - 26%

8. Նիդեռլանդներ - 26%

9. Իսրայել - 30%

10. Միացյալ Թագավորություն - 30%։

http://www.rodon.org/relig-180131112954



դեպի ետ