• am
  • ru
  • en
Версия для печати
20.11.2017

ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ.

   

«21-րդ ԴԱՐ» N 6, 2017

Սամվել Մանուկյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոց.գ.թ.

Աշխարհում տեղի է ունենում տեղեկատվության (ինֆորմացիայի) աղբյուրների դերերի փոխակերպում։ Սրընթաց զարգանում է ինտերնետը, ավանդական հեռուստատեսությունը ձեռք է բերում նոր հնարավորություններ և զարգանում է ինտերակտիվ լրատվամիջոցի վերածվելու ուղղությամբ։ Նվազում է այլ լրատվամիջոցների, մասնավորապես՝ տպագիր մամուլի և ռադիոյի դերը։ Միանշանակ չէ անմիջական շփման՝ որպես ինֆորմացիայի աղբյուրի, դերի փոփոխությունը։ Անձնական շփումը մեսենջերների և վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով նույնպես տեղափոխվում է վիրտուալ տարածք։

Հոդվածում ներկայացված է Հայաստանում 2012-2016թթ. Ընթացքում ինֆորմացիայի տարբեր աղբյուրների նշանակության, ինչպես նաև հասարակությունում ինֆորմացիոն վարքի մի քանի բնութագրերի փոփոխության դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել հեռուստատեսությանը։

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Կյանքի որակը 2012-2016թթ. ընթացքում համահանրապետական ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների շտեմարանների մշակմամբ։ Դրանք իրականացվել են Հայաստանի կառավարության պատվերով, IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից։

Հետազոտությունների ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Տարբեր տարիների հետազոտություններում հարցվել է 2000-2018 անձ։

ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ. (761 KB)



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր