
ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԱՆԱՉ ԼՈ՞ՒՅՍ Է ՎԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋ
Եվրոպական միությունը շաբաթ օրը հրապարակեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը:
Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այս տարվա փետրվարին համաձայնության եկան նոր քաղաքական համաձայնագրի շուրջ, որը նախաստորագրվեց այս տարվա սկզբին եւ ակնկալվում է վերջնականապես ստորագրել նոյեմբերին՝ Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:
Չնայած, որ համաձայնագրի տեքստը նոր է հրապարակվել, բայց արդեն իսկ կան ստորագրման կողմ եւ դեմ կարծիքներ:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից շուրջ 4 տարի անց Հայաստանն ու Եվրամիությունը փորձում են վերակառուցել հարաբերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ այս տարի Բրյուսելում հանդիպելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ նշել էր, որ փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են և այն արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:
Մոտ 1500 էջանոց փաստաթղթի մանրամասներին տեղյակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը անհանգստացնող մեկ կետի վրա է ուշադրություն հրավիրում։ Այն վերաբերում է ՀՀ Էներգետիկ անվտանգությանը:
«Համաձայանգրում հստակ դրվում է Մեծամորի ատոմակայանը շահագործումից դուրս բերելու հարցը: Կարծում եմ՝ սա ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից լրջագույն խնդիր է»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ աշխարհը չի հասել այն մակարդակի, որ ատոմակայանը փոխարինի արևային, կինետիկ և այլ էներգիայով: «Նշանակում է, որ ատոմակայանի փակումը զգալիորեն կնվազեցնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում», -շեշտում է տնտեսագետը:
Հաջորդ անհանգստացնող հարցը ուղիղ ամրագրված չէ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում, բայց, ըստ փորձագետ Կարեն Վերանյանի, պահանջների շարքում է: Խոսքը քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մասին է։
Եվրոպացիները ուղիղ կոնվեցիաներին հղումներով եւ ենթաօրենսդրական ակտերով կարող են պահանջներ ներկայացնել, որոնք կարող են անընդունելի լինել հայ հասարակության կողմից։ Վերանյանն այս խմբում առանձնացնում է ընտանեկան բռնության մասին օրենքը:
«Եթե դու շրջանակային համապարփակ համաձայնագիր ես ստորագրում, դա նշանակում է, որ համակարգված, համընդհանուր մոտեցումներ ենթադրող մի փաստաթղթի տակ կնիք ես դնում՝ պարտավորվելով կիսել այն արժեքները, որոնք կան այդ կառույցում»:
Խորհրդարանական «Ելք» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս անգամ, ի տարբերություն ԵՄ Ասոցացման համաձայնագրի, գիտենք թե ինչի շուրջ ենք բանակցում եւ ի՞նչ հարցեր կան բարձրացված փաստաթղթում: Վերլուծելով եվրոպական կառույցի հետ ՀՀ-ի համագործակցության քաղաքական կողմը՝ պատգամավորը նշում է.
«ՀՀ ունի հարաբերությունների բարձր մակարդակ ԵՄ-ի հետ, բայց չունի դրա համար համապատասխան իրավական բազա, պայմանագրեր: Շատ կարեւոր է արձանագրել այն, ինչ ունենք»:
Պատգամավորը կարծում է, որ այս անգամ ՀՀ-ն կստորագրի ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, հետ չի նահանջի։ Այնինչ փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ համաձայնագիրը չի ստորագրվի հասարական բացասական ալիքի պատճառով, քանի որ այն տեղայնացված չէ մեր մշակույթին:
Ռադիոլուր
Հասմիկ Մարտիրոսյան
http://www.armradio.am/hy/2017/10/16/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]