• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2017

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵԶ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԻ ԱՆԻ». ՀՈՎՍԵՓ ՔԱՍԵՍՅԱՆ

   

Հովսեփ Քասեսյանը ծնվել է 1948 թ-ին Աթենքում: Ուսանել է բժշկություն Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում: Հունաստանի հայ համայնքի ակտիվ հասարակական գործիչ է, բժիշկ, գրող, թարգմանիչ, խմբագիր, պատմաբան, հրատարակիչ, երկու որդին երի հայր:

Տարբեր տարիներին հրատարակել և խմբագրել է «Մենք» ամսագիրը (1981–1984 թթ.), Սփյուռքի հայ նորագույն ազատագրական պայքարին զորակցող «Հայկական ժողովրդային շարժման» (ՀԺՇ)` «Հայ ֆետայի» հունարեն պաշտոն աթերթը (1982–2001 թթ.), «Հունա-հայկական» (EMHNO APMENIKA) ամսագիրը (1991–1999 թթ.): Հայությանը և հայ-հունական առնչություններին նվիրված 60 ընդարձակ ուսումնասիրություն-հոդված է հրապարակել հունական «Նեմեսիս» ամսագրում (1999–2005 թթ.): Հայ ժողովրդի պատմության, հայ-հունական հարաբերությունների մասին չորս տասնյակից ավելի գրքերի հեղինակ ու թարգմանիչ է:

1982 թ. հիմնադրել և մինչև այժմ գլխավորում է «Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը»: Հունական տարբեր գիտական, հանրային և պետական, ինչպես նաև հայկական միջավայրերում հանդես է եկել հետազոտական հրապարակախոսություններով, դասախոսություններով, հարցազրույցներով:


«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴԸ ՄԵԶ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԻ ԱՆԻ». ՀՈՎՍԵՓ ՔԱՍԵՍՅԱՆ (հարցազրույցն ամբողջությամբ, 1.31 MB)



դեպի ետ