
ԻՍՐԱՅԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՈՐՏԵՂ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՉ ԹԵ ԱՆՀԱՏՆԵՐԸ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ
«Իսրայելի ռազմական դոկտրինի հիմքում 2 հիմնարար սկզբունքներ են դրված՝ մեկը կենտրոնանում է զինված ուժերի ռազմատեխնիկական համալրման, արդիական տեխնիկայի ձեռքբերման վրա, իսկ մյուս սկզբունքը Իսրայելի զինված ուժերի բարոյահոգևոր, արժեհամակարգային հարցերն են»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ ընդգծելով, որ այս ամենի վրա են հիմնված զինված ուժերի մարտունակության, բանակի ներքին հարցերը, զինվոր-սպա հարաբերությունները:
«Ուսումնասիրելով Իսրայելի զինվորականության փորձը և զինված ուժերի միջանձնային հարաբերությունների և նույն ոլորտում այսօր առկա կրթական, հոգևոր դաստիարակության միտումները՝ նկատում ենք, որ Իսրայել պետության կողմից բավական լուրջ ու հետևողական քաղաքականություն է վարվում, որպեսզի բանակին ու զինվորականությանը վերաբերող հարցերը պահվեն բավական բարձր մակարդակի վրա: Եթե մի օր Իսրայելը թուլացնի զգոնությունը, չի բացառվում, որ դա ճակատագրական լինի երկրի պետականության և բնակչության անվտանգության ապահովման համար, քանի որ երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ այն տարբեր թշնամաբար տրամադրված պետություններով ու հակառակորդներով է շրջապատված, և պատմության դասերը կարող են կրկնվել: Այդ իսկ պատճառով երկրի ու բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր է յուրաքանչյուր հրեա զինվորականի բարոյահոգևոր դաստիարակության խնդիրը: Հրեության շրջանում առհասարակ հրեա զինվորականը համարվում է բարձրագույն արժեք, քանի որ նա է հանդիսանում Իսրայել պետության, նրա բնակչության և համայն հրեության անվտանգության ապահովման երաշխավորողը։ Որպես օրինակ կարելի է ասել հետևյալը՝ յուրաքանչյուր հրեա ռազմագերու հայրենիք վերադարձման համար երկրի ղեկավարությունը պատրաստ է ազատարձակել հակառակորդների մինչև 1000 և ավել գերեվարված զինվորների»,-ասաց Վերանյանը՝ նշելով, որ սա լավագույնս ապացուցում է, թե հրեա զինվորականը ինչքան մեծ կարևորություն ունի Իսրայել պետության տեսանկյունից:
Խոսելով վերջերս Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուհի անձի շուրջ ստեղծված ֆինանսական աղմկահարույց պատմության և դրա հետևանքով հասարակության շրջանում վերջինիս հեղինակության նվազման մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մեզանում հաճախ այն թյուր կարծիքն է ձևավորվում, որ եթե հրեաները քաղաքական-պաշտպանական, ֆինանսական, գիտական և այլ բնագավառներում գրանցում են հաջողություններ ու առաջընթաց, նշանակում է, որ քաղաքականության մեջ էլ պետք է ամեն բան հարթ ընթանա, խնդիրներ չլինեն, սակայն իրենք նույնպես ունեն խնդիրներ մասնավորապես Իսրայելի ներքաղաքական դաշտում, որտեղ մենք շատ հաճախ ականատես ենք լինում բավական սուր ներքաղաքական, ներկուսակցական պայքարի։ Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Իսրայելի գլխավոր նպատակը մեկն է՝ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Իսրայել պետության զարգացումը, դրա համար մնացած կուսակցական առճակատումները, ներքաղաքական կամ գաղափարական հակասությունները ինչ-որ փուլում, այնուամենայնիվ, մի կողմ են դրվում հանուն այդ նպատակի: «Քաղաքական վերնախավի ներկայացուցիչների անձերի շուրջ միջադեպերը նորություն չեն. Ինչպես նշվեց, դրանք պայմանավորված է երկրի ներքաղաքական թեժ պայքարով, նույնքան թեժ պայքար կա նաև կուսակցությունների միջև ընտրությունների ժամանակ, և քաղաքական տեսանկյունից համեմատաբար ոչ ակտիվ և հանգիստ պայմաններում: Նախկինում ևս եղել են լայն հասարակական արձագանք ունեցող միջադեպեր՝ կապված Իսրայելի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մյուս կողմից, նկատենք, որ Իսրայել պետության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ժամանակ առ ժամանակ տեղ գտած աղմկարահույց միջադեպերը խոսում են այն մասին, որ Իսրայել պետությունում օրենքի առջև հավասար են բոլորը, յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակական դիրքից կամ ֆինանսական հնարավորություններից։ Եթե նույնիսկ Նեթանյահուի անձի շուրջ ծավալվող այդ միջադեպը ստանա իրավական որոշակի հիմնավորումներ», – ասաց մեր զրուցակիցը, այնուհանդերձ, դա չի կարող լուրջ բացասական հետևանքներ կամ ներքաղաքական անկայունություն առաջացնել երկրում, քանի որ Իսրայել պետությունն այնպիսի հիմքերի վրա է կառուցված, որ աշխատում է համակարգը, ոչ թե անհատները, այսինքն՝ առկա է համակարգային մոտեցում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]