• am
  • ru
  • en
Версия для печати
17.05.2016

«ԹԱԼԻԲԱՆՆ» ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑԱՆՑՈՒՄ

Руский

   

04.04.2016
Նիկոլայ Շենդարյով

Google ինտերնետ-հավելվածում հայտնաբերվել է մի հավելված, որը մշակվել է «Թալիբան»1 ահաբեկչական շարժման զինյալների կողմից։ Այս նորությունը վկայում է այն մասին, որ զինյալները, որոնց նպատակն է պայքարն Աֆղանստանում իշխանության գալու համար, փորձում են իրենց կողմը գրավել նոր կողմնակիցների՝ հետևելով «Իսլամական պետություն» (ԻՊ)2 ահաբեկչական խմբավորման օրինակին։ Թե ինչպես պայքարել միջազգային ահաբեկչության դեմ համացանցում՝ ներկայացված է Nation-news.ru-ի հրապարակման մեջ։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ապրիլի 1-ի ուրբաթ օրը SITE ընկերության փորձագետները հայտնաբերել են այն հավելվածը, որը պրոպագանդիստական բովանդակությամբ թռուցիկներ և տեսանյութեր էր տարածում։ Ծրագիրը մշակվել է Android օպերացիոն համակարգի համար և հասանելի էր փուշթու լեզվով, ինչը վկայում է այն մասին, որ հիմնական թիրախային լսարանը Աֆղանստանի բնակիչներն էին։

Իրականացված հսկման-հետևման գործողություններից հետո հավելվածը հանվեց ցանցից. այժմ այն անհասանելի է բեռնման համար։ Սակայն պետք է հասկանանք, որ միայն այս մեկ հավելվածով ահաբեկիչների աշխատանքը ցանցում չի սահմանափակվում։ «Թալիբան» շարժումը, որում 40-60 հազար մարդ է հաշվվում, ակտիվ աշխատանք է վարում Ինտերնետում. շարժման կայքն աշխատում է հինգ լեզվով, ցանցի ամենահեռավոր անկյուններում գործում են առանձին ֆորումներ, չաթեր և կապուղիներ, որոնց միջոցով զինյալները պրոպագանդիստական աշխատանք են կատարում։

Մինչդեռ, «Թալիբանը» բնավ միակ ահաբեկչական խմբավորումը չէ, որն Ինտերնետն օգտագործում է չարամիտ նպատակադրությամբ. տարբեր խմբավորումներ և շարժումներ փորձում են իրենց վտանգավոր գաղափարախոսությունը հասցնել զանգվածներին։ Արգելված ահաբեկչական շարժումների մեջ մեդիայում տարածվածության առումով «առաջատարը» «Իսլամական պետությունն» է, որը ցանցում իր հակառակորդների ցուցադրական մահապատիժները պատկերող տեսահոլովակներ է տեղադրում։

Ինչպե՞ս դիմակայել ահաբեկչական տեղեկատվական գրոհներին համաշխարհային համացանցում։ Nation-news.ru–ն այս հարցը տվել է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ, ՌՌՀԻ գիտաշխատող, web-մասնագետ Դմիտրի Բելյաևին։

«Եթե խոսքը Ռուսաստանի մասին է, ապա հարկավոր է կիրառել այն մեխանիզմները, որոնք արդեն Ռոսկոմնադզորն ունի,- նշել է փորձագետը։- Հավելվածն արդեն հանել են Google-հավելվածից, որից այն տեղադրվում է ОС Android հեռախոսների վրա, բայց, իհարկե, այն կտարածեն նաև կայքերի ու ֆորումների օգնությամբ, այդ հավելվածի տեղակայված ֆայլին պարզ առաքումների միջոցով»։

Ամենայն հավանականությամբ, այդ հավելվածն օգտագործվել է ոչ միայն պրոպագանդիստական ակցիաների, այլև ներքին նամակագրության և «Թալիբանի» նոր անդամների հավաքագրման համար, համոզված է Դմիտրի Բելյաևը։ Նշանակում է՝ հարկավոր է փակել Ինտերնետի միջոցով դեպի հիմնական կրիչների, այսինքն՝ դեպի ահաբեկիչների սերվերների մուտքի իրավունքը։ Դա թույլ կտա, ըստ փորձագետի, հետևել և կոտրել ծայրահեղական համոզմունքների տեր մարդկանց ակտիվությունը շատ ավելի վաղ, քան նրանք կսկսեն տարածել իրենց հայացքները։

«Հարկավոր է ոչ միայն այդ հավելվածը հեռացնել, այլև ուսումնասիրել այդ հավելվածի այն կառույցները, որոնց «դռներն այն թակել է»։ Յուրաքանչյուր հավելված ունի հաճախորդների մաս (հեռախոսի վրա) և սերվերային մաս. ինչ-որ տեղ գտնվում է այն սերվերը, որի վրա տեղակայված է ահաբեկիչների սոցիալական ցանցը,- բացատրում է Դմիտրի Բելյաևը հավելվածների գործողության սկզբունքը։- Հետևաբար, պետք է գտնել այդ սերվերը և արգելքի տակ դնել այն, որպեսզի անգամ այդ հավելվածի տեղակայման դեպքում փակվի դրա մուտքի իրավունքը Ռուսաստանի և այլ երկրների տարածքից»։

1 «Թալիբան» իսլամական շարժումը ՌԴ Գերագույն դատարանի 2003թ. փետրվարի 14-ի որոշմամբ ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելված է։

2 «Իսլամական պետություն» (ԻՊ, ԻԼԻՊ, արաբ.՝ ԴԱԻՇ) խմբավորումը ՌԴ Գերագույն դատարանի 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելված է։



դեպի ետ