• am
  • ru
  • en
Версия для печати
07.07.2014

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Շարժական կապը և շարժական ինտերնետն այսօր ՏՀՏ ոլորտի ամենաարագ զարգացող հատվածներից են։ Հայաստանում նույնպես շարժական ինտերնետը գրավել է բավական լուրջ դիրքեր։

Ըստ Kleiner Perkins Caufield & Byers-ի զեկույցի1, ինտերնետի աճն աշխարհում դանդաղում է՝ տարեկան մինչև 10% (և ավելի ցածր) նվազելով։ Մյուս կողմից՝ սմարթֆոնների աճը կազմում է 20%, չնայած այն նույնպես ընդհանուր առմամբ դանդաղում է։ Պլանշետների աճը, սակայն, ավելի արագ է տեղի ունենում՝ տարեկան 52%։ Շարժական ինտերնետի թրաֆիկն աճում է շատ ավելի կտրուկ՝ տարեկան 81%։ Կտրուկ աճի հիմնական պատճառը տեսանյութերի դիտումն է։

Սմարթֆոններն այսօր նվաճում են շարժական սարքերի շուկան։ Ըստ Kleiner Perkins Caufield & Byers-ի, 2013թ. չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում սմարթֆոններից օգտվողները կազմում էին արդեն ընդհանուր բջջային հեռախոսներից օգտվողների 30%-ը (Տես Նկար 1

Հայաստանում այսօր բջջային կապի ներթափանցումը հասնում է մոտ 120%-ի։ Ըստ բջջային կապի օպերատորների պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների, 2014թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ բջջային բաժանորդների թիվը հասնում է 3 մլն 318 հազ. 931-ի։ Բաժանորդներն ըստ օպերատորների բաշխվում են հետևյալ կերպ (Նկար 2).

  • Վիվասել - 2 102 477
  • Բիլայն - 699 381
  • Օրանժ - 517 073


Համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը Հայաստանում հասնում է 1,55 միլիոնի, որոնք բաշխվում են հետևյալ կերպ2.

  • Վիվասել - 1 003 011
  • Արմենթել/Բիլայն - 299 862
  • Օրանժ - 266 050

Լայնաշերտ բջջային ինտերնետի բաժանորդների (որոնք չեն օգտվում հեռախոսից) թիվը հասնում է 250 հազարի, որոնք ըստ օպերատորների բաշխվում են հետևյալ կերպ3.

  • Վիվասել - 96 266
  • Արմենթել/Բիլայն - 39 827
  • Օրանժ - 106 072

Սմարթֆոնների շուկայի մասին Հայաստանում կարելի է կազմել մոտավոր պատկեր՝ օգտվելով այն տվյալներից, որոնք տրամադրում է Facebook սոցիալական ցանցը։ Այսպես, 2014թ. փետրվարին Facebook-ում Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը կազմում էր 620 հազ.։ Դրանցից 360 հազ. օգտատեր ցանց մտնում է շարժական սարքերից (բոլոր օգտատերերի 58%-ը), որից սմարթֆոնները և պլանշետները կազմում են 280 հազ., իսկ ոչ սմարթֆոն, բայց ցանցին կպչող հեռախոս (featured phone)՝ 196 հազ. (քանի որ նույն մարդը կարող է մի քանի սարքից մտնել ցանց, ապա այս երկու թվերի գումարը գերազանցում է 360 հազարը)։

Ըստ շարժական օպերացիոն համակարգերի բաշխումը կատարվում է այսպես (Նկար 3).

  • Android - 168 000 (104 000-ը Samsung է, մնացած բրենդերը տատանվում են ամեն մեկը 10 000 մոտ կամ ցածր. Sony - 11 600, HTC - 10 800, LG - 3000, Huawei - 2000)
  • Apple iOS - 120 000 (դրանցից iPad-ները կազմում են 42 000)
  • Windows Mobile - 10 000
  • Blackberry - 1500


1 Kleiner Perkins Caufield & Byers, 2014 Internet Trends, May 28, 2014, http://www.kpcb.com/internet-trends

2 Ըստ օպերատորների պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների։

3 Ըստ օպերատորների պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր