• am
  • ru
  • en
Версия для печати
ԱԺ-ՈՒՄ ԵՐԵՔ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ․ ԲՀԿ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՉԻ ՄՏՆԻ 05.07.2026

ԱԺ-ՈՒՄ ԵՐԵՔ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ․ ԲՀԿ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՉԻ ՄՏՆԻ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.

1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,

2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,

3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր»։

www.iravunk.com