• am
  • ru
  • en
Версия для печати
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ 08.03.2026

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գիտնականները կարծում եմ, որ աշխարհում կա ընդամենը երկու երկիր, որոնք կարող են հաղթահարել միջուկային պատերազմը: Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը, այդ երկու երկրներն են Ավստրալիան և Նոր Զելանդիան:

Մասնագետները մոդելավորել են 12,000 միջուկային մարտագլխիկների հնարավոր արձակումը, որը կհանգեցնի աղետալի հետևանքների: Նրանց հաշվարկներով՝ մոլորակի բնակչության մոտավորապես երեք միլիարդը կփրկվի սկզբնական պայթյուններից: Այնուամենայնիվ, փրկվածներին սպասվում է միջուկային ձմեռ, որն ավելի սարսափելի սպառնալիք է, քան հենց պայթյունը:

Միջուկային ապոկալիպսիսի սցենարների փորձագետ Էննի Ջեյքոբսոնը նշել է, որ մուրն ու մոխիրը կծածկեն արևը և կառաջացնեն տասնամյակներ տևող ցուրտ եղանակ: Շատ տարածքներ կդառնան գյուղատնտեսության համար անպիտան, և կսկսվի զանգվածային սով:

Գիտնականները կարծում են, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան ունեն գործոնների եզակի համադրություն, որը կարող է թույլ տալ նրանց գոյատևել միջուկային պատերազմում: Դրանց թվում են խոշոր միջուկային տերություններից հեռավորությունը, միջուկային թիրախների փոքր թիվը և նույնիսկ ծայրահեղ ցուրտ պայմաններում սնունդ աճեցնելու հնարավորությունը:

168.am