26.08.2026ПО ПОНЯТИЯМ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԵՐՈՍԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Ըստ քաղտեխնոլոգների` ՔՊ- ականները Էդգար Ղազարյանի` «զինվորներին սրիկայաբար շահարկում եք» արտահայտությունից նեղացնել են, քանի որ իրենք սրիկայաբար չեն շահարկում, այլ հերոսաբար են շահարկում։
**
ՄԻ ՄՈՒԿ, ՄԻ ՁՈՒԿ ՈՐ ՈՒՏԻ, ԻՍԿՈՒՅՆ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԻ
(ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ` ՎԱՏԱՌՈՂՋ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են` չնայած որ Ռուբինյանը անհույս հիվանդ է, բայց Լուլուն ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո` նրան իր տարիների ընթացքում կատարելագործված մեթոդով կբուժի։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Հիմա Ալենին ԱԽՔ նշանակելով` Նիկոլը նրան խրախուսել ա, թե՞ պատժել։
**
ԴԱՍԱԿԱՆ
Իսկ Վահագնը խռա, խռա,
Ծիծաղում է «ընդդիմադիրների վրա,
Ծիծաղում է, վրա տալիս,
«Ընդդիմադիրները» ինձ դուր չեն գալիս։
**
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Միջազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակը, կարելի է եզրակացնել, որ նրանք ընտրապայքարին մասնակցել են` «կարեւորը մասնակցելն է» օլիմպիական սկզբունքով։
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ՆՈՐԱՏՈՒՍՑԻ ԱԼԻԿԻ ԿՈՂՄԻՑ` ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, ամբողջ աշխարհում իրավապահ մարմինները քրեական ենթամշակույթ կրողներին դատի են տալիս, Հայաստանում հակառակն է։
**
ПО ПОНЯТИЯМ
(ԲԱՆԱԿՈՒՄ ՏԻՐՈՂ ԿՐԻՄԻՆԱԼ ԲԱՐՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների, եթե բանակը ռուլիտ ա անում Պիսկեմ Սուրոն, ապա ամեն ինչ այդ շրջանակներում է։
**
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՀԱԿԱԴԻՐ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
Ըստ պատմաբանների, եթե Նիկոլ Դումանը ամբողջ կյանքը պայքարեց ազգի ու երկրի համար, ապա Նիկոլ տումանը այն դարձրերց մշուշոտ եւ անհեռանկար։
**
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Ըստ բախտ նայողների եւ պայծառատեսների` Հայաստանում ընտրություններից հետո Նիկոլի կադրային փոփոխությունները ոչինչ չեն տալու Հայաստանին։ Ավելի ճիշտ կլիներ, որ ինքը իր ուսապարկը վերցներ, գնար երկրից։
**
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՆՄԱՆ
Քյարքին ու Տիգրանաշենը դժգույն ու դժբախտ տարածքներ են։
**
ՎԱՐՉԱԲԵՆԴԻ ԲԼՈՏԻ ՄԱՍԻՆ ԵՐԳԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ
Նիկոլը երկիրը <<Բազար բլոտ>> է դարձրել իր կիթ ընկերոջ Իլհամի հետ, բայց միայն Հայաստանի տարածքների վրա` այն էլ անհատույց եւ անվճար։
**
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ <<ՄԱՈՒԳԼԻ>> ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Мы стабой одной крови.
դեպի ետ