• am
  • ru
  • en
Версия для печати
12.09.2026

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԶԵՆՔ

   

Գագիկ Հարությունյան

«Հեղափոխություն» բառը ծագում է լատիներեն “revolutio”՝ «պտտում», «հեղաշրջում» բառից և առաջացել է “revolvere”՝ «հետ շրջել», «փոխակերպվել» բայից։ Համաշխարհային պատմության մեջ եղել են հարյուրավոր հեղափոխություններ, բայց մեր ժամանակներում ի հայտ է եկել «գունավոր հեղափոխություններ» տերմինը, որը հեղափոխության կամ հեղաշրջման հասկացությունն ավելի գրավիչ է դարձնում։ «Գունավոր հեղափոխություններ» սկսեցին կոչել ոչ միայն Հունգարիայում 1956 թվականի ապստամբությունը կամ էլ 1968 թվականի Չեխոսլովակիայի իրադարձությունները, որոնք նշանակում էին ազգային ինքնիշխանության համար պայքար։

Մինչդեռ ժամանակակից «գունավոր հեղափոխությունները» ուղղված են հենց այն երկրների ու ժողովուրդների ազգային ու քաղաքակրթական շահերի դեմ, որոնցում դրանք տեղի են ունենում: Ավելին, երբեմն այս գործընթացները բավական բացահայտորեն պարունակում են այդ երկրների ժողովուրդների դեմ ցեղասպանության ծրագրեր՝ ելնելով նման հեղափոխությունների կազմակերպիչների շահերից: Եվ այսօր համարձակորեն կարելի է պնդել, որ հիբրիդային պատերազմների ժամանակակից դարաշրջանում «գունավոր հեղափոխությունները» վերածվել են զանգվածային վնասման զենքի, որը ոչնչացնում է ժողովուրդներին ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու մտավոր առումով, ինչը առավել վառ կերպով դրսևորվեց Ուկրաինայում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այսպես կոչված հավաքական Արևմուտքը, ԽՍՀՄ-ի նկատմամբ իր հաղթանակի ալիքի վրա, հատուկ եռանդով անցավ սլավոնական քաղաքակրթության լիակատար քայքայմանը, և բառացիորեն ամեն ինչ արվեց՝ ուկրաինացիներին Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, առնվազն նրա սլավոնական մասի նկատմամբ ատելությամբ վարակելու համար: «Մայդաններում» Գեբելսի բաղադրատոմսերով ներդրվեցին նացիզմի ու ռուսատյացության գաղափարները։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, գործին միացավ Իսրայելը՝ Կիևին նվիրելով իր գործակալ Զելենսկուն: Նեթանյահուի խոսքով՝ իր համար կրկին արդիական է դարձել իսրայելցիներին Եվրոպայում վերաբնակեցնելու գաղափարը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հոլոքոստից հետո։ Ստալինն այդ ժամանակ կտրականապես դեմ էր և որպես այլընտրանք առաջարկեց հրեաներին վերաբնակեցնել դեռևս 1934 թվականին ստեղծված Բիրոբիջանի հրեական ազգային շրջանում, որտեղ այսօր ապրում է հրեաների 1 %-ից պակասը. սարկազմը Ստալինի որոշումներում անվիճելի է: Այն պայմաններն ու այն կլիման չեն, բայց փոխարենը նախկինում իրենց կորցրած հայրենիքում՝ Իսրայելում, հրեաները կարողացան հաստատվել, կարգի բերել տնտեսությունը, ստեղծել գիտա-կրթական ենթակառուցվածքներ, ինչպես նաև ձեռք բերել միջուկային զենք և հզոր բանակ։ 2025 թվականին աշխարհի հրեական բնակչության թվաքանակը կազմում էր 15,8 միլիոն, որից մոտավորապես 7,2 միլիոնը (կեսից պակասը) ապրում է Իսրայելում։

Իսրայելի պատերազմները հարևանների հետ՝ երբեմն նոր տարածքներում ապրելու համար, երբեմն՝ հարևանների դեմ, նրա պատմական ուղին են։ Հայտնի քաղաքագետների, այդ թվում՝ պրոֆեսոր Միրշայմերի կարծիքով, ԱՄՆ-ը կառավարվում է իսրայելական լոբբիի կողմից. սա հրեաների հսկայական ձեռքբերումն է իրենց ազգային հսկայական կապիտալով։ Սակայն այսօր Ռուսաստանի և Չինաստանի շնորհիվ աշխարհը դադարել է միաբևեռ լինելուց, և մոլորակը դարձել է «եռաբևեռ», որտեղ գերիշխում են ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը։ Բայց նրանց պետք է ավելացնել նաև Իսրայելը, որը կատարում է այսպես կոչված «խորքային պետության» դերը բոլոր ավել կամ պակաս նշանակալի երկրներում։ ԱՄՆ-ում նրանք մոտավորապես 6,3 միլիոն են՝ միանգամայն համեմատելի Իսրայելի բնակչության հետ։ Եվ սա նրան հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին օգտագործելու իր նպատակների համար՝ արգելափակելով Իրանի կողմից միջուկային զենքին հնարավոր տիրապետումը, նույնիսկ ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու միջոցով։ Իր միջուկային զենքն Իսրայելն ունի, սակայն իրանական մրցակցի ի հայտ գալը զրկում է նրան գերիշխանության իրավունքից, իսկ Իրանի և Իսրայելի միջև միջուկային բախման դեպքում ռազմավարական խորություն չունեցող Իսրայելի համար հրատապ է դառնում իսրայելցիների վերաբնակեցումը Եվրոպայում։

Նման հեռատեսությունը, պետք է ենթադրել, թույլ տվեց այս հին ժողովրդին, որը ստեղծել և պահպանել է իր եզակի կրոնը, գոյատևել հազարամյակներով, անցնել հոլոքոստի և արմատական հակասեմիտիզմի միջով և դառնալ աշխարհի ամենազարգացած ու ազդեցիկ երկրներից մեկը։ Սակայն դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ Իսրայելը միշտ չէ որ պահպանում է քաղաքակիրթ պատշաճությունը և լիովին ի վիճակի է ցեղասպանության մեջ ներգրավվելու Գազայի հատվածում։ Ի դեպ, Քնեսեթը հայոց ցեղասպանությունը չի ճանաչել մինչև հիմա, չնայած թվում է, թե հոլոքոստը վերապրած ժողովուրդը պետք է առաջիններից մեկը դա աներ։ Իսրայելի հզորությունը դրսևորվում է նաև նրա ոխակալ լինելու մեջ, և իսպանացի պաշտոնյաների հակասեմիտական հայտարարություններից հետո իսրայելական հատուկ ծառայություններին հաջողվեց մոբիլիզացնել Մարոկկոյի բնակիչներին և մերձավորարևելյան զինյալներին՝ իսպանական Սեուտա էքսկլավը գրավելու համար։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի պասսիվության շրջանում արևմտյան տերություններին մասամբ հաջողվեց իրականացնել իրենց հակառուսական ծրագրերը: Սակայն Ռուսաստանը, հիմնականում Պուտինի առաջնորդության շնորհիվ, վերականգնվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և Ալեքսանդր III-ի ավանդույթներով վերակառուցեց ու ամրապնդեց իր բանակն ու նավատորմը: «Փափուկ ուժը» նրան դեռ չի հասել: Արդյունքում մենք տեսնում ենք Ուկրաինայի ռազմական պարտությանը և նացիզմով լցված այս բավական արհեստական կազմավորման քայքայումը, որն ունի դարավոր պատմություն:

2001 թվականին Ուկրաինայում ապրում էր 49 միլիոն մարդ, այսօր մնացել է մոտավորապես 39 միլիոն, այլ տվյալներով՝ զգալիորեն ավելի քիչ։ Հատուկ ռազմական գործողության սկզբից Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում էին 2,4 միլիոն մարդ, և կտրուկ աճի միտում կա։ Այնպես որ՝ Զելենսկին վատ չի կատարում Ուկրաինան ուկրաինացիներից ազատագրելու խնդիրը։ Նույնիսկ արևմտյան փորձագետներին հասկանալի է, որ Ուկրաինայի ճակատագիրը գործնականում լուծված է։ Սա նրա մասին է, թե ինչի են հանգեցնում «գունավոր հեղափոխությունները», որոնց գլանիվների տակ ընկել է նաև Հայաստանը։ Մի պատերազմում նա արդեն պարտվել է և այժմ պատրաստվում է գալիք կորուստներին։

Հայաստանի հնագույն պատմությունը լի է թռիչքներով ու անկումներով, և այնուամենայնիվ մեզ հաջողվեց ստեղծել իսկապես եզակի քաղաքակրթություն՝ հենվելով մեր տաղանդի ու ստեղծագործականության վրա: 301 թվականին Հայաստանը աշխարհում առաջինը ընդունեց քրիստոնեությունը պետական մակարդակով՝ դարձնելով այն ազգի մշակութային կոդը: Խորհրդանշական է, որ մկրտելով ռուս իշխան Վլադիմիրին և այդպիսով այն ժամանակվա Ռուսիային, բյուզանդացի իշխանուհի Աննան ուներ հայկական արմատներ: Սակայն քրիստոնեության ընդունմամբ Հայաստանը կորցրեց իր նվաճողական բնազդները, որոնք արթնացել էին նրա մեջ Տիգրան Մեծ արքայի օրոք (մ. թ. ա. 95–55 թվականներ, հելլենիստական դարաշրջանում), երբ Հայաստանի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Հետագայում Տիգրանի կայսրությունն էլ քայքայվեց, եղան և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, բայց 16-րդ դարից սկսած Հայաստանը մե՛րթ Օսմանյան կայսրության մեջ էր, մե՛րթ Պարսկական՝ տասնչորս անգամ ձեռքից ձեռք անցնելով: Սակայն հելլենիզմի և Բյուզանդիայի քաղաքակրթական հիշողությունն իր մասին հիշեցրեց, և 18-րդ դարում հայերը, ի դեմս իմաստուն Իսրայել Օրիի, դիմեցին Պետրոս Մեծ կայսրին՝ երկիրը օսմանյան ու պարսկական լծից ազատագրելու առաջարկով: Այս գաղափարը ռուսական ռազմաքաղաքական վերնախավին դուր եկավ, որը նույնպես կարոտում էր բյուզանդական անցյալին։ Այնպես որ, որոշ ժամանակ անց՝ 1827–1828 թվականներին, ռուսական զորքերը, հայկական կամավորական ջոկատների հետ, գեներալ-ֆելդմարշալ Իվան Ֆեդորովիչ Պասկևիչի հրամանատարությամբ պաշարեցին Էրիվանի ամրոցը և մեկշաբաթյա գրոհից հետո վերագրավեցին քաղաքը պարսիկներից։ Էրիվանի խանության և նրա գլխավոր քաղաքի ազատագրումը, ըստ էության, ռուս-պարսկական պատերազմների գլխավոր նպատակներից մեկն էր։

Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո սկսվեց Հայաստանի և հայ էթնոսի զարգացման նոր դարաշրջանը. սկսեցին վերածնվել մշակույթը, գրականությունը, հայ զորապետներն ու քաղաքական գործիչները հայտնվեցին ռուսական վերնախավի առաջին շարքերում: Հետագայում, արդեն ԽՍՀՄ-ի կազմում, Հայաստանը դարձավ պաշտպանության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների բնագավառներում առաջատար հանրապետություն: Հենց դրա շնորհիվ նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ հասարակությունը շարունակեց ունենալ այն մտավոր-հոգևոր ներուժը, որը թույլ տվեց մեզ ազատագրել Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական լծից: Բնական է, որ այս բոլոր հանգամանքները հրաշալի հասկանում էին Միացյալ Նահանգների 30-ից ոչ պակաս այն ուղեղային կենտրոնները, որոնց հանձնարարված էր քանդել Հայաստանի և Ռուսաստանի միությունը, զավթել իշխանությունը Հայաստանում «գունավոր հեղափոխության» միջոցով, սերմանել այսպես կոչված «արհեստականքաոս» երկրում, դրանով իսկ ողողամաշել (ողողելով քշել-տանել) ազգի քաղաքակրթական հիմքերը, ոչնչացնել գիտությունն ու տեխնոլոգիաները, որպեսզի ավելի հեշտ լինի հասարակությանը խաբելը և ռուսատյացության համատարած ներարկում կատարելը, որը մասամբ իրականացվում էր նաև արհեստականբանականության մեթոդներով: Սակայն ուղեղներում քաոսն ու խառնաշփոթը սկսեցին վարակել նաև իրենց ստեղծողներին, ինչը բավականին հստակ երևում է ինչպես անգլոսաքսերի, այնպես էլ եվրոպացիների քաղաքականության մեջ:

Արևմտյան վերակացուները (կուրատոր) ադրբեջանցիներին ու թուրքերին նշանակեցին որպես «վատ» ոստիկանների, որոնք ընդունակ և պատրաստ են ցանկացած բռնություն գործադրելու հայերի նկատմամբ։ Դրա հետևանքով Հայաստանը, արդեն առանց ԼՂՀ-ի, աշխարհաքաղաքական սուբյեկտից վերածվեց տարբեր երկրների կողմից անցկացվող քաղաքական, տնտեսական և այլ մանիպուլյացիաների հնազանդ օբյեկտի, բայց մեկ գլխավոր ուղղությամբ՝ Հայաստանին սուբյեկտայնությունից զրկելը։ Արդյունքում, այսօր մեր երկրի միակ տեսանելի հեռանկարը, ըստ Բաքվի նախագծի, Արևմտյան Ադրբեջանի վերածվելն է։ Այնուհետև, Անկարայի ու Բաքվի ջանքերով, եվրոպական աջակցությամբ, հայերի վերջնական ցեղասպանությունն է։ Ինչպես դա արդեն պատահեց Արցախում, առայժմ առանց յաթաղանների՝ որպես թուրքական արյունռշտության խորհրդանիշների: Ավա՜ղ, և՛ Արցախի ցեղասպանությունը, և՛ Հայաստանի գլխին կախված թուրքական յաթաղանը. այս ամենը պատերազմի ժամանակ, որում գրեթե 50 երկիր կռվում է Ռուսաստանի դեմ՝ ակտիվորեն կամ ոչ այնքան։

Եզրակացությունը պարզ է։ Ինչպես ուկրաինական պատերազմը, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունը» արևմտյան աշխարհաքաղաքական և գաղափարախոսական գլոբալ նախագծի օղակներ են։ Սակայն, կարծես թե, շուտով տեղի կունենա ռուսական զորքերի լիակատար հաղթանակը ուկրաինական ճակատում, որին կհաջորդի Հայաստանի անխուսափելի ազատագրումը. Ռուսաստանը կարողանում է վերադառնալ իր կորցրածի հետևից։

iravunk.com


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր