• am
  • ru
  • en
Версия для печати
26.06.2026

ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

   

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկմանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:

Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:

Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:

Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու»:

Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:

168.am


դեպի ետ