25.06.2026ԻՆՉՊԵՍ Է «ՀԱՅԱՔՎԵՆ» ՍՈՑՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԾԱԽԵԼ» ՄԻԱՅՆԱԿ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՎՐԱ
Դատարանը հրապարակեց «ՀայաՔվե» միավորման համակարգող, Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունից հետո կայացրած որոշումը։
Չալաբյանի նկատմամբ սահմանվեց կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Կալանքի վայրը «Արմավիր» ՔԿՀ-ն է, տեսակցություններն արգելված են, վերջինիս կարող են այցելել միայն պաշտպանները։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ»)։
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն իրավապահները վերջինիս հետքին դուրս են եկել այդ թվում նաեւ մի շարք արցախցիների հարցաքննությունների արդյունքում։ Դեռեւս նախորդ շաբաթ իրավապահ համակարգը շուրջ հիսուն հասցեներից ձերբակալել եւ Հակակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխել մեծ թվով միայնակ արցախցիների, որոնցից հետաքրքրվել են ապրիլ ամսից սկսած «Հայաքվեի» կողմից ստացած իբր սոցօգնություններից։ Բանն այն է, վերջիններս մինչեւ ընտրությունները միայնակ արցախցիներին տարբեր տոպրակներ են տվել խոսքի մեջ էլ անընդհատ շեշտել.«Դե տեսեք, ով ա Ձեր օրվա հացի մասին մտածում»։ Փաստացի անուղղակիորեն հասկացնելով, որ ընտրությունների գնալուց մեր սննդի տոպրակները չմոռանաք։
Հիշեցնենք, «Հայաքվեն» առաջիններից էր, որ միացավ Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին»։
դեպի ետ