10.06.202623/17 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՍՏԱՑԵԼ Է 105 ՁԱՅՆ, ԿԸՀ-Ն ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է 10․ Մամիկոն Ասլանյան
23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։ Այս մասին հայտնում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ,որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։ Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն, բայց հրապարակվել է 10։
Հետևաբար, դեռ ոչ ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»,- գրել է Ասլանյանը։
դեպի ետ