06.03.2026ՀՈՎԵՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր շատ վերլուծաբաններ, փորձելով կանխատեսել Հայաստանի հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքը, օգտագործում են հեշտությամբ հասանելի տվյալներ։ Նրանք գնահատում են Նիկոլի իշխող ուժի, ապա Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ու անփառունակ կերպով իր վերջին խորհրդարանական ժամկետը անցկացրած «գլխավոր» ընդդիմության հնարավորությունները։ Ավելին, վերլուծաբանների մեծ մասը հակված է կարծելու, որ նման սցենարի դեպքում Փաշինյանին կհաջողվի ապահովել մեծամասնություն, թեև ոչ սահմանադրական, եւ ոչ առանց ճնշումների ու վարչական ռեսուրսի։
Այնուամենայնիվ, նախընտրական իրավիճակը կարող է զգալի տեղաշարժեր ապրել, եթե «խաղադաշտ» մտնի եւս մի բարերար։ Մեր խմբագրական թիմին հայտնի են դարձել այս տարվա հունվարին կայացած «Հայրենիք ու պատիվ» կուսակցության համագումարի մանրամասները, որտեղ տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն։ Ինչպես հայտնի է, այս ավանդական կուսակցությունը երկար տարիներ ղեկավարել է հայտնի քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը, ով կուսակցության համագումարում հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ տարիքի պատճառով։ Համագումարի որոշմամբ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար է ընտրվել ՌԴ Տյումենի մարզի հայերի միության ղեկավար եւ հայտնի բարերար Աբրահամ Հովեյանը։ Կուսակցության նոր նախագահը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով կուսակցության հիմնական նպատակները։
Հովեյանի կուսակցությունը կարող է ճշգրտումներ կատարել ոչ միայն ընտրարշավում, այլև Հայաստանի ապագայի հարցում՝ պաշտպանելով մեր ազգի բարոյական ուղեցույցներն ու ավանդական արժեքները։ Հնարավոր է, որ Հովեյանի կուսակցության շուրջ համախմբվեն այլ հայրենասիրական ուժեր՝ նրանք, ովքեր դատապարտում են ամերիկանացման և այսպես կոչված «եվրոպական արժեքների» պարտադրման ջանքերը, ինչպես նաև նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականությանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացմանը։
Սեփական տեղեկություն
www.iravunk.com
դեպի ետ