• am
  • ru
  • en
Версия для печати
12.02.2026

«ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ, ՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ է ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

   

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Փոխնախագահի այցը, անշուշտ, մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն քաղաքական գործիչների շրջանում այլ նաև հասարակության մոտ: Կառավարության և Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիները իրենց խոսքն են ցանկացել փոխանցել Ջեյ Դի Վենսին ներկայացնելով տարբեր պահանջներ անհետ կորածների հիմնահարցի լուծում, գերիների վերադարձ և այլն: Մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև քաղբանտարկյալներ իրենց նամակն են ուղղել ԱՄՆ փոխնախագահին: Այս և այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Բացառիկ է համարվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը: Ձեր գնահատմամբ ի՞նչ կարելի է սպասել այս այցից՝ որպես արդյունք:

— ԱՄՆ֊ն, թվում է, մի կողմից անկանոն քաղաքականություն է վարում, սակայն մյուս կողմից բավական մտածված է: Այնպես որ, ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել այդ այ¬ցից: Չեմ սպասում որևիցե դրական բան Հայաստանի համար: Կարծում եմ՝ փորձում են վավերացնել Զանգեզուրի միջանցքը, որը նշանակում է Զանգեզուրի հանձնում արդեն Թուքիային ու Ադրբեջանին: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Թուրքիային և Ադրբեջանին մշտապես օգ-տագործել են Ռուսաստանի դեմ՝ բոլոր պա¬տերազմներում: Հետևապես, այս այցից ես որևէ դրական արդյունք չեմ սպասում:

— Վենսի այցն առանձնահատուկ եղավ նաև նրան ուղղված նամակների քանակով՝ տարբեր կուսակցություններ, ինչպես նաև քաղբանտարկյալներ նրանից ակնկալում են արդարության վերականգնում: Ինչ կասեք այս մասին:

— Դեռ 90-ականներին կար մի գործիչ՝ Ֆիդել Կաստրոն, ով ասաց, որ 20 տարի հետո ռուսները պատերազմ են մղելու դեմոկրատիայի դեմ, որը կոչվելու է «ֆաշիզմ»: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ խախտումներ, այսպես կոչված, անձի իրավունքների հետ կապված և այլն, և ոչ ոք այդ խնդիրների վրա ուշադրություն չի դարձնում: Ես չեմ կարծում, որ Վենսը ինչ-որ բան կարող է անել այդ առումով:

— Այնուհանդերձ, Վենսին ուղղված նամակներում հիմնականում խոսվում է երկրի ներսում ստեղծված իրավիճակի մասին, սակայն ոչ մեկն արցախցիների՝ իրենց բնօրրան՝ Արցախ, վերադառնալու հարց չի բարձրացնում: Ինչո՞ւ:

— Գիտեք, Արցախը հանձնել են անգլոսաքսերը՝ թուրքերի միջոցով: Բոլորը մեղադրում են Նիկոլին, բայց Նիկոլն ընդամենը ծառա է, որը կատարում է բոլոր հրաման¬ները: Այսինքն, նա ինքնուրույն գործիչ չէ, որ նրան քննադատենք: Նա ստոր արարած է, ով ամեն բանի պատրաստ է: Այնպես որ, բնական է, որ գերիների հարցով էլ չեն հետաքրքրվի, էլ ուր մնաց՝ Արցախի հարցով, որը փակել են: Դա ամենամեծ սրիկայությունն էր: Հայաստանը ջլատել են, գիտությունը ոչնչացրել, հավատքը փորձում են փչացնել: Որ ասում են իբրև կաթողիկոսի դեմ է այս պայքարը, կասեմ՝ ոչ, սա ողջ քրիստոնեական աշխարհի դեմ է: Սա սատանիզմ է: Այսինքն՝ կաթողիկոսն ընդամենը գործիչ է, ում պետք է պաշտպանենք: Ես ինքս հոգևոր տոհմից եմ: Ինչ վերաբերում է նամակում Արցախի հարցը բարձրաձայնելուն, ասեմ, որ ընդդիմադիրներն էլ այնքան են ողողվել այս գործողությունների մեջ, որ իրենք էլ են վախենում՝ մի խոսք ասեն Ռուսաստանի կողմից: Անգամ խեղճ Սոլովյովը մի բան ասաց, բոլորը հարձակվեցին վրան: Ողջ հայությանը կարողացել են զրկել մտա¬ծելու ունակությունից:

— Այսինքն՝ միամտությո՞ւն եք համա¬րում այն, որ Աժ-ում և Կառավարության շենքերի բակում երեկ հավաքվել էին քաղաքացիներ և պահանջ էին ներկայացնում՝ անհետ կորածների, գերիների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ դրանով փորձելով Վենսի և ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել:

— Միակ երկիրը, որի ուշադրությունը կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանում, Ռուսաստանն է: Մնացած բոլոր երկրները հրռճվում են այս իրադարձություններից: Այնքան «լավ են» ոչնչացնում հայ ազգին, հիբրիդային գենոցիդ է կատարվում: Ես նույնիսկ հոդված ունեմ այդ առիթով և շուտով կհրապարակեմ, որ աշխարհը դարձել է եռաբևեռ՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներ, Ռուսաստան և Չինաստան:

Ես կարծում եմ՝ այս նախըտրական փուլը պետք է շատ լավ, մտածված կերպ վարվի: Այս իշխանությունները պատրաստ են ամենաստոր և զզվելի տեխնոլոգիաների դիմել առաջիկա ընտրությունների ժամանակ: Նույնիսկ չեմ բացառում, որ միջադեպեր լինեն սահմանին Ադրբեջանի հետ:

— Փաստորեն, այն, որ հայը հույսը կապեց Վենսի հետ, ապարդյուն էր: Հետևաբար, ի՞նչ անի ժողովուրդը, ով բոլորովին միայնակ է մնացել իր գլոբալ խնդիրների հետ:

— Միակ երկիրը, որը կարող է մեզ մտածված օգնություն ցույց տալ, Ռուսաստանն է, քանի որ մենք կանք, որպես ազգ, որպես պետություն, նրա շնորհիվ: Պետք է 2027 թվականը շատ լավ դիմավորենք՝ որպես Իվան Պասկեվիչի արշավանքի 200-ամյակ: Դա մեր վերածննդի ժամկետն է, որովհետև մինչ այդ, որպես այդպիսին, չկար Հայաստան:

Քանի որ մեր ընդդիմադիր դաշտում, այսօր կան տարբեր ուղղություններ, պետք է փորձել միավորվել՝ ոչ թե կազմակերպչական առումով, այլ պետք է 4-5 այդպիսի ուժ լինի, որպեսզի չփոշիանան ձայները: Պետք է կարողանալ գտնել քարոզչության ձևեր, որպեսզի կարողանանք մեր հանրությանը հորդորել մասնակցել ընտրություններին: Սա էլ է պրոբլեմ, քանի որ շատերը անգամ գնալ չեն ցանկանում:

Լավատեսական սցենարներ ես քիչ եմ տեսնում, բայց եթե ռուսները գտնեն ձևերը, արդյունավետ կլինի: Նրանք ունեն արտակարգ ղեկավար. Պուտինի նման ղեկավար վաղուց չեն ունեցել: Դրա համար էլ ամերիկացիները շողոքորթում են և ամեն օր ասում են՝ իբրև վաղը հաշտություն կկնքեն: Անդադար ԱՄՆ նախագահ Թրամփից լսում ենք, որ շատ լավ են ընթանում գործերը: Սակայն դեռևս արդյունքներ չկան, ու մինչև ռուսական զորքերը դանակը չհասցնեն ոսկորին, երևի, ոչինչ չլինի:

Նանա Սարգսյան
Իրավունք, համար 12, 10 փետրվարի 2026


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր