• am
  • ru
  • en
Версия для печати
09.01.2026

ԵԹԵ 20 ՀԱԶԱՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ԹՈՇԱԿԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒՆԸ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՎՐԱ ԿԾԱԽՍԻ ՈՉ ԹԵ 20, ԱՅԼ 35 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, ԲԱՅՑ ՏՈՒՆԸ ՉԻ ՏԱՔԱՆԱ. Նիկոլ Փաշինյան

   



Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես արձանագրեցի, որ եթե 20.000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27.000 դրամ, այլ 35.000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ տունը տաքացնելու համար քաղաքցիները, ընդհակառակը, պետք է փորձեն ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18.000 դրամ և ներդրումներ անեն, որպեսզի տունը էներգետիկ առումով, ամբողջությամբ վերափոխվի։

«Եթե մենք անենք պատշաճ ներդրումներ, կունենանք ավելի տաք և ավելի հարմարավետ բնակարան։ Եվ սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, և այս թեման պլանավորելու և իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական և ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր»,-հավելեց Փաշինյանը։

168.am


դեպի ետ